ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն ձեռնամուխ են եղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հնարավոր նոր անձնական հանդիպման կազմակերպմանը: Այդ մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների համար անցկացված հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:Նա հաստատել է, որ ԿԺԴՀ-ի ղեկավարի նոր ուղերձը փոխանցվել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարին: «Դա շատ ջերմ, շատ դրական նամակ էր, մենք չենք հրապարակի դրա ամբողջ բովանդակությունը, եթե դրան համաձայնություն չտա Հյուսիսային Կորեայի առաջնորդը: Ուղերձի հիմնական նպատակը եւս մեկ հանդիպումն է նախագահի հետ, եւ մենք պատրաստ ենք դրան: Եվ մենք արդեն դրա փոխհամաձայնեցան գործընթացում ենք»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ Սանդերսը հրաժարվել է ճշտել՝ արդյոք նոր երկկողմ գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ-ի մայրաքաղաքում, ինչն ավելի վաղ հնարավոր էր համարել Թրամփը: Նա նշել է, որ առայժմ «որեւէ կոնկրետ բան չկա» բարձր մակարդակի հավանական հանդիպման ստույգ ժամանակի վերաբերյալ: Մինչդեռ, ինչպես հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը նախօրյակին չի բացառել, որ նոր հանդիպումը կարող է կայանալ մինչեւ 2018 թվականի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44