Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական վարսավիր Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այս տեղեկատվությունը մեծ աղմուկ բարձրացրեց ու քաղաքացիները փորձում էին հասկանալ, թե ինչո՞վ է օգնելու վարսավիրը՝ վարչապետին:
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը yerkir.am-ի հետ խոսելով այս նշանակման մասին ասել է, որ նա նախկինում ևս եղել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ոճաբանը. «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասաց խոսնակը:
Բայց հետաքրքիր է, որ ըստ վարչապետի աշխատակազմի կանոնադրության, վարչապետի օգնականը չի կարող լինել վարչապետի կամ նրա ընտանիքի անդամների ոճին հետևող մարդը:
Կանոնադրության 23-րդ կետը հստակ և մանրամասն ներկայացնում է, թե ովքեր կարող են լինել վարչապետի օգնական և ինչով պետք է զբաղվեն.
23. Վարչապետի օգնականը`
1) վարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում վարչապետին իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում վարչապետին դրանց լուծման վերաբերյալ.
2) վարչապետի հանձնարարությամբ` համագործակցելով աշխատակազմի ստորաբաժանումների աշխատողների հետ` վարչապետի համար նախապատրաստում է տեղեկատվական նյութեր.
3) վարչապետի հանձնարարությամբ` համագործակցելով վարչապետի ռեֆերենտների հետ, նախապատրաստում է վարչապետի առանձին ելույթներ, նամակներ.
4) մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառին առնչվող` վարչապետի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.
5) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ.
6) վարչապետի հանձնարարությամբ հրավիրում է աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
7) վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
8) առաջարկություններ է ներկայացնում կառավարության, վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
9) վերլուծում է վարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում վարչապետին.
10) առաջարկություններ է ներկայացնում վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավարին` վարչապետի ռեֆերենտների կողմից կազմվող վարչապետի ելույթների, ուղերձների և նամակների նախագծերի, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ.
11) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:
Ինչպես տեսնում եք, այստեղ չկա կետ, ըստ որի օգնականը պարտավոր է հետևել վարչապետի և նրա ընտանիքի անդամների արտաքին տեսքին: Եվ եթե հենվենք վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանման վրա, ապա կստացվի,որ վարչապետ Փաշինյանը անօրինական նշանակում է արել, քանի որ Սոֆյա Նավասարդյանն ունենալով պաշտոնական պարտավորություններ՝ իրականում այլ աշխատանք է իրականացնելու:
Իհարեկ որևէ մեկը չի ասում, թե վարչապետը կամ նրա կինը չպետք է ունենան ոճաբան, բայց դա չպետք է լինի օրենքի խախտմամբ: Ի վերջո գումարներ նախատեսված են վարչապետի անձնական կարիքների համար և նա կարող էր հենց այդ գումարներով վճարել իր և իր կնոջ վարսավիրին:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01