Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ համատեղ կազմակերպվել է երևանյան զբոսաշրջային ընկերությունների ճանաչողական այցը ԼՂՀ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում-քննարկում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը կարևորել է Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունն ու ընդգծել, որ զբոսաշրջության խթանման ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում նկատվում է դրական շարժ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը համոզմունք է հայտնել, որ Արցախում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կլինեն շարունակական։
«Համագործակցության այս տարիների ընթացքում պարբերաբար կազմակերպվեցին երկկողմ հանդիպումներ, արշավներ՝ խթանելու զբոսաշրջության զարգացումը, ինչն առանձնակի է կարևորվում Արցախի մեր գործընկերների կողմից: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը 2013 թվականից որոշակի գործնական քայլեր է իրականացրել այս ուղղությամբ։ Մասնավորապես մշակվել են մի շարք փաթեթ-առաջարկներ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների համար։ Առաջիկայում նախատեսում ենք նաև երևանյան մի շարք միջոցառումների անցկացումն Արցախում»,-նշել է Մարիա Բարաղամյանը։
Հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանն էլ ներկայացրել է ԼՂՀ այցելության զբոսաշրջային նոր փաթեթների մի շարք տարբերակներ, որոնք հնարավորին կնպաստեն զբոսաշրջության ակտիվացմանը:
Ճանաչողական այցի ընթացքում Արցախում գտնվող երևանյան զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները կայցելեն նաև Շուշի, Տիգրանակերտ, թանգարաններ, ինչպես նաև պատմամշակութային և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ վայրեր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55