Մեկնարկեց քաղաքական աշունը, որը հարուստ էր իրադարձություններով: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ առիթներ եմ ունեցել ներկայացնելու իմ կարծիքը ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ»,- խորհրդարանում հայտարարությունների ժաման նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ այս ամիսների ընթացքում պարզ դարձավ մի բան. Հայաստանի նոր իշխանությունները ցանկանում են կառուցել ոչ թե ժողովրդավարական, բազմակարծության և խոսքի ազատության վրա հիմնված պետություն, այլ ամեն կերպ փորձում են սպանել ազատ խոսքը, բազմակարծությունը և ժողովրդավարությունը:
Ըստ Շարմազանովի՝ դրա վառ ապացույցը օգոստոսի 17-ի հանրահավաքն էր, որտեղ իշխանության ղեկավար Փաշինյանը մի ողջ սպառնալիքների և շանտաժի ալիք բարձրացրեց ընդդեմ իր ընդդիմախոսների, ինչու չէ նաև պատգամավորների, դատարանների և անկախ փորձագետների, ովքեր հանդգնել էին կարծիք արտահայտել,որը մերօրյա միապետի կարծիքին համահունչ չէր:
Շարմազանովն իր հայտարարության մեջ մասնավորապես նշեց. «Եթե միջնադարում ասում էին՝ պետությունը ես եմ, ապա այսօրվա իշխանությունը ավելի հեռուն գնաց և ասում է՝ պետությունը իմն է: Ակնհայտ է՝ երբ իշխանությունը նեղն է ընկնում, երբ նյարդային է դառնում, աջ ու ձախ սպառնում է՝օգնություն խնդրելով ԱԱԾ-ից:
Ասել և ասում եմ՝ իշխանության համար կարևորը բարձր խոսելը չէ, այլ արդյունավետությունը: Հարց եմ տալիս՝ ու՞ր է թռիչքային զարգացումը, ու՞ր են նոր աշխատատեղերը, ու՞ր են նոր ներդրողները, ու՞ր է աղքատության նվազումը, ու՞ր է գների անկումը. ոչ մի բան չկա,զրո արդյունք:
Բանը հասել է նրան, որ իշխանության ղեկավարը՝ Փաշինյանը, սեփական աթոռը պահելու համար պատրաստ է գնալ Սահմանադրության փոփոխության կամ ինքնալուծարել այս խորհրդարանը: Կրկնում եմ՝ Հայաստանում ցանկացած գործընթաց պետք է լինի միմիայն Սահմանադրության համապատասխան, և ըստ Սահմանադության՝ ոչ թե Ազգային ժողովն է հաշվետու կառավարությանը, այլ կառավարությունն ու վարչապետն են հաշվետու Ազգային ժողովին:
Հարգելի խորհրդարան, բազմաթիվ առիթներով նշել եմ իմ մտահոգությունները զանգովի արդարադատության, քաղաքական պատվերի և հնարավոր վենդետայի վերաբերյալ: Այսօր համացանցում հրապարակվեց սենսացիոն ձայնագրություն: Մտահոգիչ է, իհարկե, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը ձայնագրվում և գաղտնալսվում է: Եվ ես կարծում եմ, որ, այո՛,այստեղ մենք պետք է պարզենք, թե ինչպես է դա հայտնվել: Բայց կրկնակի, եռակի, հազարապատիկ մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը:
Փաշինյանը բազմիցս նշել է, որ ինքը չի միջամտում դատական համակարգին, ուժային կառույցները չեն միջամտում դատարանների աշխատանքին: Սակայն մենք տեսնում ենք, որ ըստ այդ ձայնագրության՝ դատավորը զանգում է ԱԱԾ պետին, վերջինս նշում է՝ ուզես-չուզես պետք է կալանք տաս: ՀՔԾ պետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ԱԱԾ պետին հարցնում է՝ չփակե՞նք, քննարկեք հարցը վարչապետի հետ, ես ասել եմ վարչապետին:
Հարց. ի՞նչ կապ ունի վարչապետը, բա ասում էր՝ ես կապ չունեմ, ոչ մի զանգովի արդարադատության չկա: Նույնիսկ ձայնագրության մեջ պահ կա, որտեղ նշվում է, որ վարչապետն ասում է՝ փակեք: Սա ուղղակի խայտառակություն է, մարտարավեր Հայաստանի ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը, ինչպես նաև իշխանությունների տարանջատման սկզբունքին: Թող որևէ մեկը չփորձի մարտի մեկի հետ կապված ուշադրություն շեղել, ասել և ասում եմ՝մարտի մեկը պետք է բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն, բայց կոնկրետ հարց եմ տալիս՝գործադրիր ղեկավարը ի՞նչ իրավունք ունի հանձնարարական տալ՝ ում փակել և ում չփակել: Դրա համար կան համապատասխպան մարմիններ և օրենք:
Կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ժողովրդավարական արժեքներ դավանող քաղաքացիներին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ այս խայտառակությանը»։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03