«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում 2001 թ. տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը փոթորկվեց հայաստանյան ներքաղաքական կյանքը: Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ-2018» զորավարժություններով` պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին: ՈՒ այլևս մեծ կարևորություն չունի երկու պետական պաշտոնյաների հեռախոսազրույցի բովանդակությունը:
Ինքնին փաստը, որ գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերը, այդ գաղտնալսման ձայնագրությունը հայտնվել համացանցում, պարզապես խայտառակություն է: Տեղի ունեցածը լրջագույն հարված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, թիրախում հայտնվել են ՀՀ անվտանգության ապահովման հարցում ամենաառանցքային դեր ունեցող պաշտոնյաները: Եվ հետո, հայտնի չէ, թե հրապարակող անանուն կողմը էլ ինչ ձայնագրություններ ունի, ինչեր կարող է հրապարակել: ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Եվ հիմա գաղտնալսում իրականացրած անձանց օր առաջ բացահայտելը պարզապես հրամայական է, այլապես կարելի է բավական հեռուն գնացող տխուր հետևություններ անել: Մանավանդ, երբ այս ձայնագրությունը համացանցում տեղադրված էր դեռ սեպտեմբերի 5-ից, բայց այդ մասին իմացվեց, երբ լրատվամիջոցները հանկարծ պարզեցին ու գրեցին:
Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե հակված չէ հավատալ, որ իրենց համակարգում դավաճաններ կան: Բայց չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցներում: Ուստի ամենևին բացառված չէ, որ համակարգում էլի գտնվեն այդպիսի մարդիկ, որոնք աշխատում են դեռ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից և մարդկային փոխհարաբերություններ կարող են ունենալ նրանց կամ նրանց թիմի հետ:
Բացի այդ, տարիներ առաջ խոսվեց, որ պաշտոնյաներից և մեծահարուստ գործարարներից ոմանք ձեռք են բերել գաղտնալսող սարքավորումներ, ինչպիսիք կան իրավապահ համակարգում, և փորձում են միմյանց նկատմամբ այդպես վերահսկողություն իրականացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44