«Փաստ» թերթը գրում է. «Երևի թե շատերն են նկատել, որ ի տարբերություն իշխանափոխության առաջին օրերի, վերջին շրջանում չափազանց պասիվ է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա հրապարակային ելույթներ չի ունենում, Ֆեյսբուքում էլ ընդամենը որոշ լինկեր է ժամանակ առ ժամանակ տարածում:
Ավելին, նա չափազանց պասիվ է նաև առաջիկա ընտրությունների առումով: Մեզ հասած տեղեկություններով, նման պահվածքի պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին, ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը որոշակի անհամաձայնություն ունի ավագանու ցուցակի առաջին համարի ընտրության առումով, ինչպես նաև կառավարության գործունեության հետ կապված մի քանի հարցերի շուրջ:
Մյուս կողմից, խոսակցություններ կան այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կոշտ զրույց ունեցել նրա հետ՝ վերջինիս անվան հետ կապված մի քանի սկանդալների (տիկնոջ հետ այց արտասահման, մամուլի քարտուղարի հայտարարություններ, առաջին բորտ և այլն), ինչպես նաև «վարչապետական հովերի» առումով:
Ըստ այդ տեղեկությունների, վարչապետը կարգադրել է առայժմ ստվերում մնալ՝ չվնասելու թիմի վարկանիշը: Այս առումով պատահական չէր նույն Միրզոյանի «հրաժեշտի» նմանվող գրառումը, ուր խոսում է «սևացման», ««Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն–ձմեռ 2018 ակցիայի» մասին և հավելում, թե՝ «շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
09:36
09:15
09:02
20:26
20:09
19:14
18:14
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55