Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում:
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել են նաև այդ պաշտոնատար անձանց պարզաբանումները՝ կապված գաղտնալսման փաստի, հեռախոսային խոսակցության ու դրա հրապարակման հետ:
Նախ, անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում: ՀՀ Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնիությանը ոչ իրավաչափ միջամտության առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործի հարուցումը և այդ առիթով նախաքննություն նախաձեռնելը: Պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի այս գործի քննության ընթացքը:
Դրանից բացի՝ ցանկացած քրեական գործի քննության ընթացքում անձի իրավունքների ապահովման կարևորագույն երաշխիքներից է նախաքննության օբյեկտիվությունն ու զերծ լինելը անօրինական որևէ ազդեցությունից: Այս առնչությամբ արձանագրվել են քրեական հետապնդման մարմինների հայտարարություններն այն մասին, որ առկա են վերջին ժամանակաշրջանի քրեական գործերով նախաքննության ու իրենց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու փորձեր: Նման երևույթները մտահոգիչ են: Այդպիսի ցանկացած դեպք պետք է դառնա առանձին քննության առարկա, իսկ դրանք գործադրող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է սեփական վարքագծով ցույց տա, որ անկախ է որևէ մեկից և պետք է յուրաքանչյուր որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա:
Ըստ հեռախոսային խոսակցության մեջ առկա տվյալների՝ դատավորն ինքն է դիմել իրավապահ մարմնին ու խնդրել իր աշխատանքի ուղղորդում կոնկրետ քրեական գործով: Այս մասին քրեական հետապնդման մարմինները հայտարարել են նաև այդ խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո: Նշված երևույթը խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, այս պրակտիկան վտանգում է դատավորի հեղինակությունն ու արդարադատության համակարգը երկրում: Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ ու ձեռնարկի իր անկախությունը խաթարող քայլեր: Մտահոգիչ է նաև գաղտնալսված հեռախոսային խոսակցության այն հատվածը, որն առնչվում է դատավորի աշխատանքին միջամտությանը:
Կալանքի հետ կապված՝ պետք է նկատի ունենալ, որ այն ունի կիրառության հիմքերի ու իրավաչափության պայմանների սպառիչ շրջանակ, որոնք յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցման պայմաններում պետք է դառնան դատական ստուգման առարկա: Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք»,- ասված է օմբուդսմենի հայտարարությունում:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01