Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտման վերաբերյալ առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, արտգործնախարարները, դեսպանները, համանախագահները, նրանց հետ մեկտեղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ում է հայկական կողմը տեղյակ պահել վերջին օրերին Տավուշում Ադրբեջանի կողմից արձակված կրակի մասին:
«Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի շարունակական՝ արդեն երկու տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի. նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման և շփման գծում՝ Հայաստանի հետ սահմանում, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ»,- ասաց Բալայանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այս պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին բոլոր հրապարակային և ոչ հրապարակային հանդիպումներում խոսում է: Նկատեց նաև, որ այդ պայմանավորվածության կատարումը ոչ միայն Հայաստանի քմահաճույքն է, այլև դրա վրա շեշտը դնում են ՀՀ-ին գործընկեր երկրները և ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, այլ նաև՝ այլ կարևոր միջազգային կառույցները:
«Գիտեք՝ միջազգային հարաբերություններում ընդունված չէ մի հարցի շուրջ պայմանավորվածություն ունենալ և դա չանել: Սակայն Ադրբեջանի ոճը տարիներ շարունակ այդպիսին է, և ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների մասով, ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի մասով: Սա արդեն բնավորության հարց է»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը՝ հիշատակեց, որ Զոհրաբ Մնացականն է ասել, որ կա հանդիպման մասին պայմանավորվածություն, սակայն դրա ժամկետների մասին հայտարարելը պետք է լինի համաձայնեցված կերպով:
«Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու: Սահմանված ժամկետին դեռ պետք է սպասել»,- ասաց նա:
Իսկ հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, նա պատասխանեց, որ այս պահին նման բան նախատեսված չէ:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44