ՀՀ-ում երեկ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն, մենք գործ ունենք բավականին լուրջ հանցագործության հետ: Այս մասին այսօր ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի հրապարակման թեմայով մամուլի ասուլիսին հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Ավելին, իմ խորին համոզմամբ՝ դա հանցագործություն չէր, ավելին էր, քան հանցագործությունը: Դա մարտահրավեր է՝ ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը: ՀՀ-ում գաղտնալսել են ԱԱԾ տնօրենին, ՀՀ ազգային անվտանգությունը դրված է լուրջ վտանգի տակ»,- նշեց փաստաբանը:
Նրա տեղեկացմամբ՝ Դատախազության կողմից արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ հեռախոսային զրույցների գաղտնիության ռեժիմը խախտելու, համակարգչային տեխնիկայից ապօրինի տեղեկատվությունը հանելու համար, բայց ըստ նրա՝ հրապարակման շարժառիթն ու նպատակը ավելի մեծ հանցանքի մասին են վկայում:
Նորայր Նորիկյանի կարծիքով՝ հրապարակումը նպատակ է հետապնդել՝ Հայաստանը որպես պետություն թուլացնելու և ԱԱԾ ու ՀՔԾ աշխատանքը կազմալուծելու, հեղինակազրկելու:
«Ակնհայտ է, թե ինչ շրջանակներ են՝ հաշվի առնելով խոսակցության բովանդակությունը: Հպանցիկ կարող եմ արձանագրել, որ գոյություն ունեն մի քանի վարկածներ: Հենց ԱԱԾ որոշակի շրջանակներ կարող էին այդ գաղտնալսումն իրականացնել, թեև երեկ ԱԱԾ տնօրենը 99 տոկոսով բացառեց այդ վարկածը: Երկրորդ վարկածն այն է, որ տարբեր հեռախոսային օպերատորները կարող էին այդպիսի հնարավորություն ունենալ: 3-րդը՝ տեղական օլիգարխները կարող էին ունենալ այդպիսի հնարավորություններ: Անկախ նրանից, թե ովքեր են իրականացրել, սա ՀՀ արժանապատվության հարցն է»,- ասաց նա:
Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ սա դավադրություն էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության. «Գրեթե կասկած չունեմ, որ սա միակ գաղտնալսված խոսակցությունը չէ: Չեմ կարծում, որ Վանեցյանը և Խաչատրյանը միակն են, որոնց գաղտնալսում են: Գուցե կա հարյուրավոր ժամերով նման գաղտնալսված և ձայնագրված խոսակցությունների բանկ»,- նշեց նա:
«ՀՀ-ում բջջային կապ ապահովող օպերատորներից 2-ը ռուսական են, ԱԱԾ պետն էլ հայտարարեց, որ նա խոսել է «Վիվա-սել» քարտով, իսկ ումն է ընկերությունը, դա ռուսական MTS-ինն է, որը մտնում է ռուսական AFK system կորպորացիայի մեջ, որի տնօրենների խորհրդի անդամ է Ռոբերտ Քոչարյանը»,- հայտնեց փորձագետը:
Ռուբեն Մեհրաբյանը զարմանալի է համարում այն փաստը, որ պետական կարևորության հաղորդակցությունն իրականացվել է սովորական բջջային կապով: Նրա խոսքով՝ բազմաթիվ այլ ավելի անվտանգ եղանակներ կան:
««Վիվա-սելի» քարտով խոսելը լավագույն մեթոդը չէ այդ կարևորության ինֆորմացիան փոխանակելու համար: Այս ամենը տեղավորվում է հայ-ռուսական «պրոբլեմ չունեցող» հարաբերությունների շրջանակներում: Անգլերեն տիտրերում շատ հետաքրքիր դետալներ են ի հայտ գալիս, Հրաչը գրվում է Գռաչ, Հարությունյանը՝ Առությունյան և այլն»,- ընդգծեց նա:
23:26
20:51
20:33
20:16
20:03
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56