ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում քննարկվելու է ՀՀ–ում ընդհանուր իրավիճակը, որն առաջացել է վերջին ժամանակներս։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ–ում քաղաքական ճգնաժամ է առաջացել, որը սահմանակից է նոնսենսին, քանի որ գործադիր իշխանությունը գտնվում է մի քաղաքական թեւի վերահսկողության տակ, իսկ օրենսդիրը՝ փաստացի, լրիվ այլ ուժի։
Այսինքն՝ օրենսդիր իշխանությունը նախկին իշխանության ձեռքում է, իսկ գործադիրը՝ նոր։ Այդպիսի բան չի լինում։ Դա կարող է լինել միայն այն պարագայում, եթե նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ գան ընդհանուր հայտարարի, կոնսենսուսի։ Այսպես շարունակվել չի կարող»,–պարզաբանել է Քոչարյանը։
Հարցին, թե կարող է երեկվա հայտարարությունը, ինչպես նաեւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությունները առիթ դառնան կամ ինչ–որ կերպ ազդեն ԵԽԽՎ քննարկումների անցկացմանը, քաղտեխնոլոգը նշեց, որ այդ հարցն ավելի շուտ բարձրացրել է ՀՀԿ–ն։ «Խոսքը ՀՀԿ–ի այն հայտարարության մասին է, որ երկրում քաղաքական ճնշումներ են իրականացվում»,–նկատել է նա։
Հիշեցնենք՝ Facebook սոցիալական ցանցի իր էջում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները։
Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ»:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03