ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, Մոսկվայի Գորկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տատյանա Դորոնինան նշում է ծննդյան 85-ամյակը: Արտիստուհուն շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագիրը սեպտեմբերի 12-ին հրապարակվել է Կրեմլի կայքում: 168.AM | 15:15 | Սեպտեմբեր 12 2018 Խորագիր: Մշակույթ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տատյանա Դորոնինան նշում է ծննդյան 85-ամյակը Տպել | Դիտվել է` 13 Поделиться ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տատյանա Դորոնինան նշում է ծննդյան 85-ամյակը ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, Մոսկվայի Գորկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տատյանա Դորոնինան նշում է ծննդյան 85-ամյակը: Արտիստուհուն շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագիրը սեպտեմբերի 12-ին հրապարակվել է Կրեմլի կայքում: Պուտինը նշել է, որ բացառիկ ինքնանվիրման, վառ ու ինքնատիպ տաղանդի շնորհիվ Դորոնինային հաջողվել է ստեղծել խորը դրամատիկական կերպարներ, որոնք դարձել են հայրենական թատերական արվեստի ու կինեմատոգրաֆի իսկական գլուխգործոցներ: «Դորոնինայի ոճը» միշտ էլ իսկական վարպետի աշխատանքն է»,-ընդգծել է Պուտինը: Նա առողջություն, հաջողություններ ու բարօրություն է մաղթել դերասանուհուն: 1987 թվականին Դարոնինան դարձել էՄոսկվայի Մ,Գորկու անվան ակադեմիական թատրոնի դերասանուհին ու գեղարվեստական ղեկավարը՝ այնտեղ բեմադրելով 20-ից ավելի ներկայացումներ, ինչպես նաեւ դերեր կատարելով «Բալենու այգում», «Մակբեթ»-ում եւ այլ բեմադրություններում: Տատյանա Դորոնինան լայնորեն հայտնի է որպես կինոդերասանուհի: Նրա համար դեբյուտային դարձավ Զոյայի դերը Միխայիլ Կալատոզովի «առաջին Էշելոնը» մելոդրամայում (1955 թ.): Դերասանուհու առավել հայտնի աշխատանքների թվում են՝ Նադյան՝ «Ավագ քույրը» մելոդրամայում (1966, ռեժիսոր՝ Գեորգի Նաթանսոն), Նյուրան՝ «Երեք բարդի Պլյուշչիխայում» ֆիլմում (1967, ռեժիսոր՝ Տատյանա Լիոզնովա), բորտ-ուղեկցորդուհի Նատաշա Ալեքսանդրովան՝ «Դարձյալ սիրո մասին» մելոդրամայում (1968, Գեորգի Նաթանսոն), Շուրա Օլեւանցեւան՝ «Խորթ մայրը» դրամայում (1973, Օլեգ Բոնդարեւ) եւ այլք: Ընդամենը Դորոնինան նկարահանվել է 15 գեղարվեստական ֆիլմերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03