Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 26-շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ՝ մանկաբարձ-գինեկոլոգները՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ եւ ուռուցքաբան-քիմիաթերապեւտները՝ բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոքչյանի ղեկավարությամբ:Քանի որ պտուղը դեռեւս կենսունակ չէր, անհրաժեշտ էր որոշ ժամանակ եւս պահպանել հղիությունը, մյուս կողմից՝ բուժումը չսկսելը կնոջ կյանքը կորցնել կնշանակեր: Եվրոպական ուղեցույցներին համապատասխան, Հայկուհի Գյոքչյանը սկսել է բուժումը՝ քիմիաթերապիայի հատուկ երեք կուրսերով: Իսկ երբ արդեն հղիությունը հասել է 35-շաբաթականի՝ կատարվել է կեսարյան հատում: Տղան, որ կնոջ 4-րդ երեխան է, ծնվել է 3 կգ քաշով եւ լիովին առողջ: Հիվանդն այժմ բուժման առավել ագրեսիվ կուրս է 4-րդ քիմիաթերապիայի կուրսից հետո նրան կվիրահատեն: Իսկ հղիության ընթացքում օրգանիզմը լավ է արձագանքել քիմիաթերապիային, ուռուցքը փոքրացել է, իսկ այլ օրգաններում մետաստազներ չկան: Բժիշկներին այս ամենը հույս է ներշնչում, որ քաղցկեղը հաղթահարելի է:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44