Ընդամենը մի քանի օր անց տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ: Դա պատմական օր է լինելու, որովհետև արդեն երկու տասնյակ տարի մենք չենք ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, իսկ այդ օրը շնորհիվ հայ ժողովրդի, շնորհիվ ձեր արած հեղափոխության մենք ունենալու ենք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
Այս մասին այսօր Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը:
«Որոշ մարդիկ մտածում են, որ կարող են ժողովրդի ձեռքից խլել այդ հաղթանակը. ուրեմն բոլորի փոխարեն ես ասում եմ՝ չեք կարող, չի լինի: Եվ որպես այս հեղափոխության տրամաբանական շարունակություն՝ ստեղծվել է «Իմ քայլը» դաշինքը, որը ներկայացնում է իր ավագանու անդամներին: Եվ ի դեպ, այդ ցանկում ներգրավված են այն մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ միասին պայքարել են այսօրվա համար, ներկայացված են մարդիկ, ովքեր ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ այս կամ այն ոլորտում»,- ասաց Մարությանը:
Նա նշեց, որ սեպտեմբերի 23-ն այն օրն է, երբ ժողովուրդը գնալու է ընտրության՝ իմանալով, որ իր ձայնը ոչ ոք չի կարող կեղծել, գողանալ:
Անդրադառնալով ծրագրին՝ Հայկ Մարությանն ասաց, որ ունեն այնպիսի ծրագիր, որն ուղղակի օդից վերցված չէ, ծրագիրը կազմելիս արել են ամեն ինչ, որպեսզի մոտակա ժամանակներում այն դառնա իրականություն:
«Իրական ծրագիրը 50 կետ ունի, իսկ մենք ներկայացնում ենք հիմնական 9 դրույթները: Քայլ առաջին՝ ուղիղ ժողովրդավարություն: Սա նշանակում է, որ Երևանի հետ կապված առանցքային հարցերը մենք որոշելու ենք միասին»,- ասաց Մարությանը:
Նա ներկայացրեց տրանսպորտի հարցի լուծման տարբերակը, նշեց, որ միասնական տոմս է լինելու, բացի դրանից, կառուցվելու է մետրոյի կայարան, իսկ սակագինը չի թանկանալու:
Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ Հայկ Մարությանն ասաց, որ ստեղծվելու է մրցակցային դաշտ, որը կլուծի բոլոր հարցերը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44