«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոլիկի գնի շուրջ բողոքներին զուգահեռ՝ վերջին շրջանում քաղաքացիներն ահազանգում են, որ լոլիկի մեջ հաճախակի որդ է նկատվում: Ահազանգի, ինչպես նաև լոլիկի շուկայում առկա խնդիրների մասին «Փաստ»–ը զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:
Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ նախարրությունը պետք է ծրագիր ներկայացնի, բայց չի անում:
«Կարծիք կա, թե մորմազգի ցեցը Թուրքիայի լոլիկի հետ է եկել, ինչը, սակայն, բլեֆ է: Արաքսի մյուս ափին էլ կա և նույն հաջողությամբ կարող էր անցնել այս կողմ: Մենք նախկինում մասսայական պայքար էինք մղում մորմազգի ցեցի դեմ: Երբ, օրինակ, Էջմիածնում նկատում էինք, անմիջապես սրսկումներ էինք անում: Հիմա հողերը փոքր են, գյուղացին իր հողը սրսկում է, հարևանը՝ ոչ: Այսօր մորմազգի ցեցի դեմ հարկավոր է ավիացիոն պայքար, իսկ գյուղնախարարությունը, չգիտեմ ինչու, այդ պայքարն իրականացնում է մորեխի դեմ. Հայաստանում մորեխ չկա, բայց մորեխի դեմ են պայքարում»,–ասաց նա՝ հավելելով, որ մորմազգի ցեցը ակտիվանում է հուլիս– օգոստոս ամիսներին:
«Լեռնային գոտում մորմազգի ցեց չկա, ցեցը հիմնականում վնաս է տալիս Արարատյան հարթավայրի բերքին: Ես դիմում եմ նաև պետական վերահսկողության ծառաության պետ Դավիթ Սանասարյանին: Թող հետաքննեն, պարզեն, թե գյուղնախարարությունն ինչու համառորեն չի պայքարում մորմազգի ցեցի դեմ և փոխարենը խթանում է ջերմոցների աշխատանքը»,–նշեց Հ. Բերբերյանը:
Վերջինս չի ուզում պատկերացնել, թե մեկ կամ երկու տարի հետո ինչ իրավիճակ կարող է լինել, եթե հստակ քաղաքականություն ու վերահսկողություն չլինի. «Հինգերորդ տարին է՝ տոմատի մածուկ չունենք: Եվ սա այն Հայաստանն է, որը 30 հազար տոննա տոմատի մածուկ է արտադրել, իսկ հիմա ներկրում է: Սա է գյուղատնտեսության նախարարության քաղաքականությունը, ու նախարարը հայտարարում է, թե 100–120 օրում ի՞նչ պետք է աներ: 120 օրում ձմերուկ կարող ես աճեցնել, լոլիկ, եգիպտացորեն, վաղահաս կարտոֆիլ, բայց ասում է՝ ի՞նչ կարող էի անել: Ես դեռ անցած տարի էի ասում, որ Աստրախանի լոլիկն ու ձմերուկը կհայտնվեն հայկական շուկայում: Այս տարի 1100 տոննա Աստրախանի ձմերուկ է մտել Հայաստան: Ջերմոցներն օգոստոսին էլ լոլիկ ունեին: Այդ լոլիկը լցրեցին շուկա, այդպիսով շուկան խլեցին գյուղացու ձեռքից: Հասկանում եք, չէ,՞ ինչ եղավ: Դուք չե՞ք զարմանում, որ դաշտի ու ջերմոցի լոլիկը մի գին է»:
Հրաչ Բերբերյանը ջրի խնդիրը ևս ներառում է վերոնշյալ հարցերի մեջ:
«Այսօր ջրային կոմիտեն ղեկավարում է մեկը, ով ՀԷԿ–ացման հեղինակներից մեկն է (ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Ջրային կոմիտեի նոր ղեկավար Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում–խմբ.): Վերջերս էլ մամուլում տեղեկություն տարածվեց, որ իր տղան էլ է պատրաստվում ՀԷԿ կառուցել: Գեներալները, մարզպետները, օրենքով գողերը գյուղացու ջրի վրա ՀԷԿ–եր են բերել ու շարել, գյուղացու ջուրն են օգտագործում, հետո ասում են՝ ջրամբարները դատարկ են: Լկտիությունը չափ ու սահման ունի: Ժողովրդավարությունը բարդակ չի: Իսկ այս տարվա նման վատ երբեք չի եղել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կրկին գյուղնախարարությանը դիմելն անիմաստ են համարում:
«Ո՞ւմ դիմեմ, մասնագետ չկա: Մի մասնագետ կա, էն էլ խեղճին չեն թողնում աշխատի: Տգետը կթողնի՞ խելոքն աշխատի, ի՞նչ եք կարծում: Չկա լոլիկի խնդիր, կա գյուղատնտեսության գլոբալ խնդիր: Պետք է երկիրն այս քաոսային վիճակից դուրս բերենք, դնենք ռելսերի վրա և առաջ տանենք: Երկու– երեք տարում կկայունացնենք վիճակը: Նույնը նաև անասնապահությանն է վերաբերում՝ երկու–երեք տարի հետո նոր կտեսնենք արյունքները»,–հավելեց մասնագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42