Հարավային Կարոլինայի շուրջ 300 հազար բնակիչներ են արդեն տարհանվել ափամերձ գոտիներից Ատլանտյան օվկիանոսի կողմից «Ֆլորենս» փոթորկի մոտենալու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է CNN գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Հենրի Մաքմասթերին:Նրա գնահատմամբ՝ մինչեւ փոթորկի վրա հասնելը, հնարավոր է, որ Հարավային Կարոլինայի ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ստիպված լինեն լքել իրենց տները: Ինչպես հաշվել է CNN-ը, ավելի քան 25 մլն մարդ է ապրում Վիրջինիայից մինչեւ Ալաբամա ընկած ընդարձակ գոտում, որտեղ, օդերեւութաբանների կանխատեսման համաձայն, մոլեգնելու է «Ֆլորենս»-ը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, փոթորիկը չորրորդ կատեգորայից մինչեւ երրորդ է թուլացել ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավորից: Մթնոլորտային երեւույթի էպիկենտրոնում քամու արագությունը նվազել է վայրկյանում մինչեւ 56,9 մետր: «Ֆլորենս»-ը գտնվում է Միրթլ-Բիթչ քաղաքից (Հարավային Կարոլինայի նահանգ) 755 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում եւ հյուսիսարեւմտյան ուղղությամբ շարժվում է վայրկյանում 7,2 մետր արագությամբ: Ջորջիայի, Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Մերիլենդի նահանգների, ինչպես նաեւ Վաշինգտոնի իշխանությունները, որոնց ուղղությամբ շարժվում է «Ֆլորենս»-ը, արդեն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել:Հյուսիսային Կարոլինայում ափամերձ շրջանների բնակիչների տարհանում է հայտարարված, որը վերաբերում է ավելի քան 1,5 մլն մարդու: Ինչպես նախազգուշացրել են օդերեւութաբանները, փոթորիկը կարող է հանգեցնել աղետալի հեղեղումների: Միայն Հյուսիսային Կարոլինայում ավելի քան 1 մետր տեղումներ են սպասվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55