ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ սեպտեմբերի13-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առնչությամբ ԱԺ–ում Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին։
«Ես այն պատգամավորներից մեկն եմ, որը ծրագրել է Քննիչ հանձնաժողով ստեղծել։ Քննիչ հանձնաժողովը թող պարզի՝ ի՞նչ հանգամանքներում կամ ովքե՞ր են գաղտնալսել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, որը, այո՛, դատապարտելի է եւ անվտանգության մարտահրավեր է»,–նշել է նա։
Շարմազանովը մանրամասնել է նաեւ, որ Քննիչ հանձնաժողովում հիմնականում կընդգրկվեն իրավաբաններ. «Քննիչ հանձնաժողովում կընդգրկվեն պատգամավորներ բոլոր խմբակցություններից, հիմնականում, կարծում եմ, կլինեն իրավաբաններ, առնվազն մենք առաջնահերթությունը կտանք իրավաբաններին, որ չլինեն քաղաքական շահարկումներ։ Կլինեն մասնագիտական քննարկումներ, Քննիչ հանձնաժողովը կփորձի պարզել գաղտնալսման փաստը, ժամանակը, տեղը եւ ով է արել։ Դա դավադրություն է ՀՀ–ի դեմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»։
Պատգամավորի խոսքով՝ շատ տխուր է հանգամանքը, որ պետական պաշտոնյաների խոսակցությունը կարող է հայտնվել թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների ձեռքում. «Ես ամենաշատը «Ելք»–ից շփվում եմ Փաշինյանի հետ զուտ գործնական, հիմա երեկ էլ, դրանից առաջ էլ նրա հետ հեռախոսազրույց եմ ունեցել, եթե մեր հեռախոսազրույցներն էլ պետք է գաղտնալսվի, որը հիմնականում պետական խնդիրներին են վերաբերել եւ արտաքին քաղաքականությանը, ուրեմն սա շատ տխուր է, որովհետեւ դրանք կարող են հայտնվել թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների ձեռքում, այստեղ անելիք ունիԱԱԾ–ն»։
Դիտարկմաը, որ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե գաղտնալսել են ՀՀԿ–ն ու Ռոբերտ Քոչարյանը, Շարմազանովը պատգամավորին խորհուրդ տվեց գնալ դատախազություն կամ ՀՔԾ, ցուցմունք տալ ու փաստեր ներկայացնել, իսկ եթե վերջինս փաստեր չի ներկայացնում, ապա դավադրություն է իրականացնում. «Ես՝ որպես Աժ փոխնախագահ կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին, եթե ունի փաստեր, ապա հենց հիմա, այս պահին, առանց վարանելու գնա համապատասխան մարմիններին ցուցմունք տա, թե ինչ գիտի, թե ով է գաղտնալսել, իսկ եթե նա դա չի անում, մենք գործ ունենք քաղաքական մանիպուլացիայի, պոպուլիզմի, դեմագոգիայի հետ»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր. «ՀՀ Սահմանադրության 108-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով»։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03