Արմավիրի, Լոռու, Արագածոտնի մարզերի մի քանի համայնքներում արտահերթ ընտրություններ են կայանալու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին կառավարությունն իր նիստում համապատասխան որոշումներ կայացրեց: Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 21-ին:Մասնավորապես, արտահերթ ընտրություններ տեղի կունենան Լոռու մարզի Ձորագյուղ եւ Սարահարթ, Արմավիրի մարզի Խանջյան եւ Հայթաղ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքներում: Նշենք, որ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն այս տարվա օգոստոսի 10-ին առողջական վիճակի վատթարացման եւ բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն մարզի Խանջյան համայնքի ղեկավար Սամվել Ավագյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն այս տարվա օգոստոսի 9-ին մահացել է: Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն այս տարվա օգոստոսի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն այս տարվա օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու թվով 3 անդամները ընտրվել են 2018 թվականի հունիսի 24-ին: Ավագանու անդամ Ռուզաննա Խուդոյանը առողջական վիճակի վատթարացմամբ հիմնավորված այս տարվա հուլիսի 26-ին հրաժարական է ներկայացրել: Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհնարին է դարձել Մեծաձոր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել է երկուսը: Ս.թ. հուլիսի 30-ին ավագանու մնացած անդամները կազմել են Մեծաձոր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03