ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, կատարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, սահմանված ժամկետում զեկուցել է նրան գաղտնալսված հայտնի ձայնագրության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Օսիպյանն ասաց կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ինքս դատապարտում եմ գաղտնալսման փաստը, քանի որ դա թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, որոնք ունեն դա անելու իրավունք»,- ասաց Օսիպյանը՝ հիշեցնելով, որ առհասարակ, սահմանադրությամբ ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք:
Հարցին՝ կա՞ն կասկածներ, թե ովքեր են գաղտնալսման հեղինակները, ոստիկանապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակվում է, և ինքն այս պահին որևէ պատասխան տալ չի կարող:
Հիշեցնենք, որ YouTube–ում հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը:
Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1-ի գործի ու դրանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի ներգրավման, նրանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44