Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սեպտեմբերի 17-ին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը պատրաստվում են հանդիպում ունենալ և քննարկել առաջին հերթին սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը, հաղորդում է CNN Turk-ը։
«Մենք ցանկանում ենք Իդլիբում հասնել քաղաքական հանգուցալուծման։ Ահաբեկչության դեմ պայքարը շատ կարևոր է, սակայն դրա անվան տակ երեխաների ու կանանց սպանությունները մարդկային չեն, նման կերպ մենք խաղաղության չենք հասնի։ Խաղաղ բնակիչների դեմ հարձակումները պետք է դադարեն, և մենք հարցի շուրջ սերտ կապի մեջ ենք գտնվում ՌԴ-ի ու Իրանի հետ»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրքիան Իդլիբի հարցը կբարձրացնի նաև ՄԱԿ-ում։
Էրդողանի ու Պուտինի սպասվող հանդիպման վայրի ու այլ մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Էրդողանն Իդլիբում զինադադարի առաջարկով հանդես էր եկել նաև Թեհրանում օրեր առաջ կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։ Էրդողանի առաջարկին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր․ «Իհարկե, լավ կլիներ, եթե զինադադար լիներ։ Սակայն այս հարցում «Ջեբհաթ ան Նուսրա» կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փոխարեն կարծիք հայտնել չենք կարող այստեղ»։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03