Ստամբուլի երրորդ օդանավակայանի պաշտոնական բացումից առաջ բողոքի մեծ ակցիա են նախաձեռնել օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցած բանվորները, որոնք բողոքում են աշխատանքային ծանր պայմաններից, որոնց միջոցով ստիպված են եղել անցնել։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, օդանավակայանին հարող տարածքում աշխատավորները փոխհատուցում են պահանջել պետությունից՝ կրած բազմաթիվ զրկանքների համար։
Բանվորները պնդել են, որ աշխատանքային օրերի ընթացքում իրենց տրամադրված ուտելիքը եղել է քիչ ու անորակ, այլ շրջաններից ու նահանգներից ժամանած բանվորներին տրամադրված կացարանների պայմանները «անտանելի» են եղել։ Նրանք շեշտել են նաև, որ աշխատավորներին օդանավակայանի տարածք տեղափոխող ավտոբուսները եղել են քիչ և աշխատել են ոչ ճշգրիտ գրաֆիկով՝ հաճախ անձրևի տակ ժամեր շարունակ սպասեցնելով բանվորներին։
Հայտնի է, որ բողոքի ակցիայի ժամանակ միջամտել են ժանդարմերիայի ներկայացուցիչները՝ փորձելով ցրել ցույցը։ Ակցիայի անցկացման վայր են բերվել նաև ջրցան մեքենաներ։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ստամբուլի երրորդ օդանավակայանի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։ Նոր օդանավակայանի անունը մինչ օրս գաղտնի է պահվում, նշվում է, որ այն կհայտարարվի միայն բացման օրը։
Անցյալ տարի Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, դիմելով երկրի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանին, հայտարարել էր, որ իշխանություններն իրենց կառուցած կամուրջներով, ճանապարհներով ու այլ շինարարական նախագծերով հպարտանալու փոխարեն, պետք է պատասխան տան Ստամբուլի էկոհամակարգն ամբողջովին խախտելու համար:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03