ՀՀ գլխավոր դատախազությունը «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որտեղ նշվում էր նաև Շատին համայնքում լրագրողի մասնագիտական գործությությունը խոչընդոտելու մասին, ուղարկել է ՀՀ Վայոց Ձորի մարզի դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով, Aysor.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հանրայն կապերի բաժնից։
Նշենք, որ օրերս Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում օրաթերթի երկու լրագրողները, ովքեր լուսաբանելիս են եղել գյուղացիների բողոքի ակցիան, հանդիպել են խոչընդոտների։ Բանն այն է, որ 2017թ. ՏԻՄ ընտրություններում Շատինի գյուղապետի թեկնածուներից նախկինում ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Նա, չհաշտվելով իր պարտության հետ, տևական ժամանակ է իր կողմնակիցների հետ միասին պարբերաբար բողոքի ցույցեր է կազմակերպում:
Ավելի քան երեք ամիս է, ինչ Շատին համայնքի մոտ 20 բնակիչ զավթել է համայնքապետարանը՝ պարալիզացնելով համայնքի աշխատանքները: Նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանն էլ, տեսնելով, որ չի կարողանում մուտք գործել համայնքապետարան, ստիպված է եղել համայնքի աշխատանքները իրականացնել Թառաթումբ համայնքում:
Լրագրողները այցելել են Շատինի համայնքապետարան՝ հասկանալու և լուսաբանելու այնտեղ կատարվող իրադարձությունները, սակայն բեռնատարով համայնքապետարանի բակը փակած ու համայնքապետարանի աստիճանների և մուտքի դռան մոտ մահճակալ տեղադրած բնակիչները, ըստ թերթի, հարձակվել են թղթակիցների վրա, անգամ խլել լրագրողական վկայականը, հարվածել տեսանկարահանում իրականացնող թղթակցի ձեռքին, քաշքշել: Թերթը նաև հրապարակել էր լրագրողների աշխատանքը խոչընդոտած անձանց անունները՝ Շիրակ Հարունյան, Նվեր Հովհաննիսյան, Զվարթ Սմբատյան, Ժաննա Խուդոյան, Գեղանուշ Եղոյան:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03