Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում և կարևորել նրա այցը Ֆրանսիա` համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի ու նոր թափ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում: Նշելով, որ ընդամենը մեկ ամիս անց պետական այցով ժամանելու է Հայաստան` Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Նիկոլ Փաշինյանը նշել է` իրենց արդեն երկրորդ հանդիպումը վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ապահով ձեռքերում են և շարունակելու են ընդլայնվել և խորանալ՝ ի շահ երկու երկրների։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի խորացմամբ և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն վերընթաց զարգանալ բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, ապակենտրոնացված դինամիկ շփումներ, տնտեսական համագործակցություն, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ բնագավառներում ծրագրերի իրականացում, բավականին ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ: «Համոզված եմ, որ մեր հանդիպումը նոր որակ կհաղորդի մեր առանձնաշնորհյալ հարաբերություններին, որոնք հիմնված են դարավոր պատմական բարեկամության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը և հավելել, որ այն ՀՀ անկախությունից ի վեր Երևանում կայացող կարևորագույն իրադարձություններից մեկն է: Կառավարության ղեկավարը վերահաստատել է ՀՀ իշխանությունների լիակատար հանձնառությունը գագաթաժողովի հաջողությունն ապահովելու հարցում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Ֆրանկոֆոնիայի հեղինակության և ազդեցության հետագա բարձրացմանը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հոկտեմբերի 10-ին գագաթաժողովի շրջանակներում Երևանում կայանալիք ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացումը, որն ուղղված է խթանելու ձեռներեցների միջև շփումները և փոխգործակցությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ և կարևորել դրա կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծ մանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռքբերմանը հասնելու համար:
Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ֆրանսիական հարաբերությունների համընդգրկուն օրակարգն ավելի մանրամասնորեն քննարկել Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01