«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» 4-րդ՝ արդեն ավանդական դարձած փառատոնը:
Միջոցառման ընթացքում 12 վարչական շրջանների տաղավարներում քարվինգի մասնագետները ներկայացրել են ձմերուկ մատուցելու ու ձևավորելու յուրօրինակ տարբերակներ:
Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվել հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի համար շոու բիզնեսի ներկայացուցիչները նաև ձմերուկի հյուրասիրություն են կազմակերպել:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև խաղ-մրցութներ. հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով, իսկ մասնակիցները՝ շնորհակալագրերով:
«Առաջին տարին, երբ անցկացվեց «Ձմերուկի փառատոնը», իհարկե, կար որոշակի մտահոգություն, թե արդյո՞ք այն կընդունվի ու կսիրվի մեր համաքաղաքացիների կողմից: Այս տարիների ընթացքում կարող ենք վստահաբար փաստել, որ փառատոնը ոչ միայն սիրվել է, այլև սպասված տոն է, որն ամառային այս օրերին Երևանին է փոխանցում յուրահատուկ վառ գույներ ու համանման տրամադրություն: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, օրն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով, կազմակերպվել են մի շարք անակնկալներ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Փառատոնում նաև ամփոփվել է սոցիալական ցանցով նախապես հայտարարված ձմերուկային լուսանկարների մրցույթի արդյունքները: Ի դեպ, հատուկ մրցանակի է արժանացել նաև ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33