Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Փարիզում «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի հետ հանդիպումից: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի կառավարության վերջնական որոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա: «Ցավոք, հունիսի վերջերին կամ հուլիսի սկզբին, երբ ես Ջերմուկում էի, ես ընկերությանն առաջարկեցի համագործակցել, որպեսզի կարողանանք փաստերի շուրջ եզրակացության գալ, բայց նրանք մերժեցին, և մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ»,- ասաց ՀՀ վարչապետը:Նա հավելեց, որ անհրաժեշտ է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն: «Ես կարծում եմ, որ մենք պետք է երկու հարցի պատասխան ստանանք: Որքանով է նախագիծն անվտանգ Սևանի համար, և որքանով է նախագիծն անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես ջրահավաք ավազանի համար»,- մանրամասնեց վարչապետը: Նրա խոսքով՝ պետք է համաձայնվեն այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը կապված է հենց վերը նշված խնդիրների հետ: «Եթե պարզվի, որ նախագիծն անվտանգ է Սևանի համար, ինչպես նաև Ջերմուկի ջրերի և ջրային ավազանի համար, մենք, հաշվի առնելով, ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, մենք հնարավորություն կտանք, որպեսզի հանքը շահագործվի: Եթե պարզվի, որ Սևանի կամ Ջերմուկի ջրահավաք ավազանի համար վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք»,- եզրափակեց վարչապետը: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44