Նիկոլ Փաշինյանը մոռանալով, որ ինքը Հայաստանի թիվ մեկ քաղաքական պաշտոնյան է՝ ժամանակ առ ժամանակ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին քաղաքական դիակներ է անվանում, քանզի կորցրել է իրականության զգացողությունը. Սերժ Սարգսյանը դեռևս Խորհրդարանում իրական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի նախագահն է և միայն այս փաստը արդեն իսկ ընդգծում է , որ Սերժ Սարգսյանը չի կարող քաղաքական դիակ համարվել , ավելին՝ իր ղեկավարած քաղաքական ուժը այս պահին Հայաստանի ամենաազդեցիկ լեգիտիմ ուժն է , որը հաղթել է նախորդ ընտրություններում և ժամանակավորապես իշխանությունը զիջել է միմիայն այրունահեղությունից խուսափելու, թույլ չտալու համար, որպեսզի Հայաստանում տեղի ունենան բախումներ՝ տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև, իսկ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալով մեծ քաղաքականություն իրեն հռչակել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ընդդիմադիր բևեռի կենտրոն և նրա շուրջ այս օրերին տեղի է ունենում հաճախ չերևացող համախմբման գործընթաց և՛ քաղաքացիների, և՛ քաղաքական ուժերի մի հատված, ուղղակի, համախմբում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ :
Եվ այս ամենը գիտակցելով նախկին նախագահներին քաղաքական դիակ անվանելով՝ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս , որ չի տիրապետում երկրում ձևավորված մթնոլորտին, կամ նրա պատկերացումները, քաղաքականության մասին, թերի են և իսկապես քուչի մակարդակի...
Իսկ ահա զուտ քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանին կարելի է համարել քաղաքական դիակ ,քանզի նա իշխանությունը զավթել է շանտաժով՝ ժողովորդի մի հատվածի կողմից բռնանալով խորհրդարանի լեգիտիմ մեծամասնության կամքի վրա և ստիպելով որպեսզի իրեն ընտրեն վարչապետ , ավելին՝ իշխանության գալուց հետո Փաշինյանը որպես գործադիր իշխանության ղեկավար ճնշումներ է գործադրում իշխանության մյուս ճյուղերի օրենսդիր , դատական նաև չորրորդ իշխանության վրա՝ տարբեր մեթոդներով փորձելով լռեցնել այլակարծությունը:
Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա , որ ինքը քաղաքական հենարան չունի և իշխանությունը հենված է սեփական ժողովրդին խաբելու , սեփական ժողովրդին պառակտելու և էյֆորիայի մեջ պահելու միֆի վրա , որը արագորեն մաշվում է և կարճ ժամանակ անց Փաշինյանը ընկնելու է իշխանությունից՝ դառնալով քաղաքական դիակ:
Իրականում հիմա էլ է Նիկոլը քաղաքական դիակ, ուղղակի, գտնվում է իշխանության գագաթին՝ էյֆորիայի մեջ և չի զգում իր քաղաքական դիակ լինելու փաստը:
Անկեղծ ես շատ կցանկանայի , որ Հայաստանի ղեկավարը խոսելուց առաջ իսկապես մտածի և թույլ չտա իրեն՝ պետության առաջին դեմքին ոչ հարիր արտահայտություններ, հատկապես մեր երկրի նախկին նախագահների հասցեին:
Չնայած՝ ում ես ինչ ասում. սեփական ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանած մարդուց ինչ ասես սպասելի է :
Հետաքրքիր է Նիկոլը Տեր-Պետրոսյանին է՞լ է քաղաքական դիակ համարում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55