Ամերիկյան կառույցները Մոսկվայի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են կազմակերպում, որտեղ հնչում են այսպիսի կարգախոսներ` «Ռուս խաղաղապահը մեր անվտանգության երաշխավորը չէ !!!
Ռուսական «Իզվեստիա» պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Սերգեյ Լավրովի երևանյան այցին:Հոդվածի հեղինակը նշում է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, թե ռուսական պատվիրակությունը Երևան կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր գաղափարներ, սակայն բանակցություններից հետո Լավրովը հայտարարեց միայն, որ հարկավոր է հետևել 1994թ. և 1995թ. կնքված հրադադարի մասին անժամկետ համաձայնագրին:«Իզվեստիան» նշում է, որ լարված մթնոլորտում է անցել Սերժ Սարգսյկանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, «քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի բնակիչների համար շատ ցավոտ հարց է»:Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին եւ ընդգծվում է, որ դրանց սրմանը նպաստում է ԱՄՆ-ը:«Շատ դժվար է դարձել աշխատելը։ ԱՄՆ-ը ֆինանսավորում է հայկական ընդդիմությանը` հասարակ քաղաքացիներին տրամադրելով Ռուսաստանի դեմ: Վերջին պատերազմի ժամանակ հայերը կորցրեցին իրենց երեխաներին, երիտասարդ տղաների: Իմանալով, որ Ռուսաստանը զենք է մատակակարում և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին, հասարակ քաղաքացիները, որ վատ են հասկանում քաղաքականությունից, սկսել են զգուշավորությամբ վերաբերվել Ռուսաստանին»,- թերթին ասել են ՌԴ դեսպանությունից: Նշվում է, որ Հայաստանի տարածքում տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության ոլորտների պատերազմ: Ամերիկյան կառույցները Մոսկվայի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են կազմակերպում, որտեղ հնչում են այսպիսի կարգախոսներ` «Ռուս խաղաղապահը մեր անվտանգության երաշխավորը չէ»:Միեւնույն ժամանակ նշվում է, որ իշխանությունները նմանատիպ ակցիաներին բացասաբար են վերաբերվում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34