«Լույս» դաշինքն այսօր առավոտյան քարոզարշավ իրականացրեց Նորք Մարաշում, իսկ այնուհետև դաշինքի անդամները քարոզարշավ իրականացրին Նոր Նորքում:
Շրջելով թաղամասի բակերում դաշինքի անդամները բնակիչներին կոչ արեցին մասնակցել սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:
«Ձեր մասնակցությունն է որոշելու, թե ինչպես է զարգանալու Երևանն առաջիկա հինգ տարիների ընթացքում, ձեր մասնակցությամբ դուք պետք է շարունակեք Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները՝ ամրագրելով դրանք: Այսպիսով, «Լույս» դաշինքը ընտրական ցուցակում համար 8-ն է:
Մենք կոչ ենք անում ձեզ սեպտեմբերի 23-ին գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել «Լույս» դաշինքի օգտին, քվեարկել քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին, քվեարկել պրոֆեսիոնալ թիմի օգտին, քվեարկել Երևանի արդար և արդյունավետ զարգացման օգտին, որովհետև մենք կարծում ենք, որ արդար և արդյունավետ կառավարումն է, որ այսքան ժամանակ պակասել է Երևանին»,-ասաց ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Դավիթ Խաժակյանը:
Նա հայտնեց, որ «Լույս» դաշինքում այն մարդիկ են, ովքեր տիրապետում են քաղաքային տնտեսության խնդիրներին և դրանց լուծման բանաձևին. «Այդ բանաձևն է՝ «Երևան, «Լույս», Զեյնալյան»:
Քարոզարշավի ընթացքում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուին էին մոտենում տարբեր քաղաքացիներ իրենց ու Երևանին առնչվող խնդիրներով: Տարբեր փողոցներ ու բակեր շրջելով «Լույս» դաշինքը Նոր Նորքում ավարտեց քարոզարշավը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44