Պաղեստինի ազատագրման կազմակերպություն (ՊԱԿ) առաքելության ղեկավար Հուսամ Զոմլոտը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ԱՄՆ իշխանություններն իր ընտանիքին խնդրել են երկրից հեռանալ:
Ավելի վաղ ամերիկյան վարչակազմը հայտնել էր ՊԱԿ ներկայացուցչության աշխատանքի դադարեցման մասին՝ իր գործողությունները պատճառաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ նախաձեռնություններին մասնակցելու պաղեստինցիների մերժումով եւ Իսրայելին Միջազգային քրեական դատարանի առաջ կանգնեցնելու նրանց մտադրությամբ:
«Կիրակի երեկոյան իմ ընտանիքը զարմացած էր երկիրը լքելու իշխանությունների խնդրանքից: Իմ ընտանիքին եւ երեխաներին խնդրել են անմիջապես հեռանալ: Նրանք մեկնում են Ռամալլահ»,- հայտարարել է Զոմլոտը:
Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները փակել են բանկային մասնավոր հաշիվները եւ Վաշինգթոնում ՊԱԿ հաշիվները:
Զոմլոտը շեշտել է, որ «Ամերիկան իր շարունակական միջոցառումներով շարունակում է հարձակումները պաղեստինյան ղեկավարության վրա, որ սկսվել են Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով, իր դեսպամատունը Թել Ավիվից Երեւսաղեմ տեղափոխելով, Վաշինգթոնում ՊԱԿ գրասենյակը փակելով եւ ՄԱԿ Մերձավորարեւելյան գործակալության ֆինանսական օգնության դադարեցմամբ՝ ամրապնդելով քաղաքական եւ ֆինանսական յուրացման քաղաքականությունը դարի գործարքից մեր հրաժարվելու պատճառով, որը սահմանափակում է մեր ազգային իրավունքները»:
Պաղեստինյան Al-Watan Voice պորտալը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ անվավեր են համարվել նաեւ Զոմլոտի ընտանիքի անդամների վիզաները, չնայած դրանք գործում էին մինչեւ 2022 թվականը:
Պաղեստինցիները Թրամփին մեղադրում են Իսրայելի օգտին կողմնակալության մեջ եւ հրաժարվում մասնակցել նրա մերձավորարեւելյան խաղաղ նախաձեռնություններին այն ժամանակից սկսած, երբ անցյալ տարեվերջին ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց հրեական պետության մայրաքաղաք՝ անտեսելով քաղաքի արեւելյան հատվածի նկատմամբ Պաղեստինի հավակնությունները:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03