Ֆրանսիական «Ազգային միավորում» (նախկին «Ազգային ճակատ») կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է «անմիտ միգրացիոն քաղաքականության» մեջ ընկղմված Եվրամիության սպառման մասին եւ Եվրոպայի բոլոր կառուցողական քաղաքական ուժերին առաջարկել է միավորվել ԵՄ-ի փոխարեն Եվրոպայի ազգերի միություն (ԵԱՄ) հիմնելու համար: Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է կիրակի՝ Ֆրանսիայի հարավում Ֆրեժյուս քաղաքում «Ազգային միավորման» հանդիպման ժամանակ ներկայացնելով 2019 թվականին Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում իր կուսակցության ծրագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եվրամիությունը Եվրոպան չէ: Եվրամիությունը գաղափարական կառույց է, ինստիտուտ, որը կառավարվում է անանուն իշխանությամբ, կենտրոնացված կերպով ղեկավարում է մինչեւ Թուրքիա կամ Մահրիբ հասնող անսահմանափակ տարածք: Տարածք, որը չի ամրագրվում որեւէ պատմությամբ, որեւէ արմատով կամ ավանդույթներով, սա տարածք է, որն իրականում չունի ո՛չ ուժ, ո՛չ հեռանկար՝ բացի համաշխարհային լավայում տարրալուծվելը: Ամփոփելով՝ Եվրամիությունը Եվրոպային ամենալուրջ կերպով վնասում է»,- իր ելույթում ասել է Լը Պենը, որը հեռարձակվել է BFM-ով:
Լը Պենի կարծիքով՝ ԵՄ-ն իր ներկայիս տեսքով վերածվել է «բռնապետության, որը վերացնում է ժողովուրդներին, նրանց դեմ բռնություն կիրառում՝ ինչպես բրիտանացիների եւ լեհերի դեմ, որոնք չեն ենթարկվում նրա օրենքներին, իսկ մնացյալի դեմ նաեւ շանտաժ է կիրառում»: «Եվրամիությունը Եվրոպային չի պաշտպանում, սակայն կործանում է եվրոպական գաղափարը: Ավելի վատն այն է, որ նրա ոչնչացումը կազմակերպում է միգրացիոն հեղեղի հաշվին, ֆինանսական օլիգարխներին իր ենթակայությամբ, մեր սոցիալական պաշտպանության համակարգերի կրճատմամբ, մեր ինքնության ոչնչացմամբ, ազատ առեւտրի մասին պայմանագրերի ներդրմամբ, որոնք ապահովում են մեր տարածքների ու տնտեսությունների կողոպուտը»,- վստահ է քաղաքական գործիչը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55