ԲՀԿ-ն չի սկսել սև PR իրականացնել, այս ամենն արձագանք է եղել սոցցանցերում ԲՀԿ-ի դեմ կոնկրետ տեղեկատվական ռեկետի, որի կուլմինացիան եղել է երեկ Նաիրա Զոհրաբյանի ելույթը. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Ըստ նրա՝ մարդկանց անձնական մեսիջներով եղել են կոչեր՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին: «Եթե այս իրավիճակը շարունակվում է, բնական է, որ մի պահ լինում է արձագանք: Մենք փաստեր ունենք ձեռքի տակ և մտադիր ենք եվրոպական կառույցներին ևս ներկայացնել, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, դուրս է տրամաբանության սահմաններից»,-ասաց Տոնոյանը:
Ի. Տոնոյանն ընդգծեց՝ ունեն փաստեր, որ վիրավորանքներ են հնչում թեկնածուի հասցեին, սպառնալիքներ, կոչեր, նաև պետական աշխատակիցների կողմից այդ ամենը խրախուսող քարոզչություն:
«Այո, նախարարության աշխատակիցներն անձնական էջերում համատարած ատելություն ու ագրեսիա են տարածում Նաիրա Զոհրաբյանի դեմ:
Այդ մարդանց ֆեյսբուքյան էջերում պարզ մոնիտորինգն էլ ցույց է տալիս, թե ինչ քարոզչություն է տարվում»,-ասաց նա:
Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ քարոզարշավը սկսելուց առաջ ԲՀԿ-ն հայտարարել է, որ նոր Հայաստանում ցանկանում են՝ նոր որակներով քարոզարշավ տեղի ունենա առանց անձնական տիրույթներում տեղի ունեցող գործընթացների, առճակատման միտումների: «Դա ասել ենք ուժի դիրքերից, բայց գտնում ենք՝ քաղաքական հարթակում ամեն ինչ պետք է լինի ցենզուրայի շրջանակներում»,-ասաց նա:
Վահե էնֆիաջյանը նշեց, որ ինֆորմացիան հավաքագրման փուլում է, օրենքով սահմանված կարգով բոլոր միջոցներից օգտվելու են: Հարցին, թե այդ փաստով դիմե՞լ են իրավապահ մարմիններին, պատգամավորը նշեց, որ դեռ չեն դիմել:
Հարցին, թե երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից եղած հայտարարությունը, թե նրանք, ովքեր լարում են իրավիճակը, «նրանց կլարենք երկրից», արդյո՞ք իրենց էր ուղղված, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Մի առիթով Ծառուկյանն ասել է, և ես հաստատեմ, որ լուրջ քաղաքական ուժը կամ առաջնորդը որևէ ակնարկներով հայտարարությանը չեն արձագանքում, եթե լինի հասցեական մեսիջ, կլինի կոնկրետ պատասխան»,-ասաց նա:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15