ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր:
Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ դրամական փոխանցումների միասնական համակարգը: Միջոցառման շրջանակում ստորագրվել է ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակման վերաբերյալ համաձայնագիր:
ՀՀ կենտրոնական բանկը և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր, ինչը կողմերին կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման, հանցագործությունների կանխարգելման, տեղեկատվության փոխանակման առավել լայն հնարավորություններ է ընձեռում:
ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին հաջորդել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախագահությամբ Միջպետական բանկի խորհրդի նիստին քննարկվել են Միջպետական բանկի գործունեության առնչվող ընթացիկ հարցեր:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44