«Փաստ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Երվանդ Խունդկարյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 12 357 023 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը պաշտոնատար անձի կողմից ներկայացվել է 2018թ. մարտին, երբ նա դեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն էր:
2017թ. Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները կազմել են 6000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ 19 մլն ՀՀ դրամ: 2017թ. վերջում 19 միլիոնը ևս 3–ով է ավելացել, և Ե. Խունդկարյանի եկամուտը կազմել է 22 մլն ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահի եկամուտներն անցած տարի գոյացել են աշխատավարձից, այլ եկամուտներ ևս ստացել է: Երեք տարբեր աշխատավարձերից ստացած եկամուտները կազմել են 11 687 930, 109 102, 46 956 ՀՀ դրամ: Այլ եկամուտներից ստացված գումարը կազմել է 513 035 ՀՀ դրամ և շուրջ 297 եվրո: Երվանդ Խունդկարյանը անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել:
Հավելենք, որ նա Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 13–ին՝ ԱԺ պատգամավորների ձայների 74 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55