Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային արտահանձնել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է երկրում զինված հեղաշրջում անելու փորձի մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես դիմում եմ ԱՄՆ նախագահին: Ես ասում էի, որ դուք կա՛մ արտաքսեք այդ մարդուն, կա՛մ արտահանձնեք, սակայն ինձ չլսեցին: Հիմա՝ հեղաշրջման այդ փորձից հետո, ես դարձյալ ասում եմ՝ նրան արտահանձնեք Թուրքիա: Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ապա դուք պետք է կատարեք մեր խնդրանքը»,- հայտարարել է Էրդողանը:
Օբաման դեռ չի մեկնաբանել Գյուլենին արտահանձնելու Անկարայի խնդրանքը:
Թուրքիայի ղեկավարությունը երկար տարիներ է փորձում հասնել Գյուլենի արտահանձնմանը Թուրքիա: Եթե նրան արտահանձնեն, ապա Թուրքիայում նա կենթարկվի քրեական պատասխանատվության գյուլենականների ցանցի կազմակերպման համար:
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55