Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅԴ ցուցակում ընդգրկված Դավիթ Հակոբյանը մտահոգություն ունի, որ Երևանի ավագանու ընտրությունները, ցավոք, վերածվել են քաղաքական լուրջ պայքարի:
«Քարոզարշավը սկսվեց նորմալ ընթացքով, հուսով էինք, որ կանցնի առանց վարչական լծակների, ընտրակաշառքների ու օրինապահ մարմիների լիազորություններից դուրս միջամտության շրջանակում, բայց, ցավոք, քարոզարշավը վերածվում է, կարծես, քաղաքական լուրջ պայքարի, և Երևանի խնդիրները դարձել են մանրադրամ՝ այս ընթացքում ներկայացնելու քաղաքական ուժերի ծրագրերը»,-ասաց նա:
Դավիթ Հակոբյանը նշեց, որ քաղաքական ուժերը քաղաքի խնդիրներից չեն խոսում: «Խոսում են քրեական գործերից, սևերից, սպիտակներից, եթե ունենք կոռուպցիոն երկիր, դա չի նշանակում, որ կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել 10, 20 կամ 5 հոգի»,-ասաց նա:
Հարցին, թե որոշ քաղաքական ուժեր միտումնավոր են շեղում քաղաքային խնդիրներից, Դավիթ Հակոբյանը պատասխանեց՝ հենց այդպես էլ կա: «Մենք նախընտրում ենք խոսել առաջիկա ծրագրերից, մենք, եթե մշտապես անցյալից խոսենք, ոչ մի լավ տեղ չի տանի: Ես կարծում եմ՝ Երևանի նման քաղաքն անընդմեջ խնդիր ունենալով լուծման կարիք ունի: Մենք շեղվելով, վիրավորելով միմյանց՝ վերածել ենք սա քաղաքական պայքարի, վերանում ենք քաղաքի խնդիրներից»,-ասաց նա:
Ավագանու թեկնածուն նշեց, որ ՀՅԴ-ն իր թիմով ի վիճակի է ճիշտ ու թափանցիկ կառավարել, ծախսերն ուղղորդել ճիշտ հունով, այդ թվում՝ նաև աղբահանության, վերելակների, տանիքների խնդիրները: «Բայց չենք կարող խոստանալ աստղաբաշխական թվերի ներդրում, որովհետև չունենք այդ խոստումները: Երևանն ինքնաբավ քաղաք է, կարող է իր հարցերը լուծել, այլ հարց է՝ ինչ ուղղություններով և ինչպես լուծել»,-ասաց նա:
Հարցին, թե այն, որ իշխող ուժը քննադատական սլաքն ուղղում է անցյալ՝ ՀՀԿ, Ռոբերտ Քոչարյան, ինչքանով է ՀՅԴ-ին առնչվում, ավագանու թեկնածուն արձագանքեց, որ այն առնչվում է նույն ասողներին:
«Բոլորը մեր երկրում են ապրել և ինչ-որ ձևով շփման մեջ են եղել ՀՀԿ-ի հետ՝ իշխանության կամ ընդդիմադիր տեսքով, համագործակցության տեսքով, և անընդհատ տանել սև և սպիտակի, հասարակության բևեռացման սխալ է, ի վերջո, քաղաքը շարունակելու է ապրել: Ինչո՞ւ պետք է հասարակությանը բևեռացնել ու հետո թշնամացնել: Ուզում եմ՝ վազն անցնենք այդ ամենից, ունենք մարտահրավերներ, ունենք վաղվա լավ ապրելու երազանք, պետք է թշնամանք չսահմանենք: ՀՅԴ-ն լինելով ամենաազդեցիկ կուսակցությունը, որովհետև պահի տակ չի ուժը որոշում՝ այս բոլոր սևերին ու սպիտակներին միավորողն է. մենք ո՛չ սև ենք, ո՛չ էլ սպիտակ, մենք եռագույն ենք»,-ասաց նա:
Ավագանու թեկնածու Լուսինե Թորոսյանն էլ կարևորեց Երևանի համաչափ զարգացումը: «Սոցիալական պետություն ենք համարվում, բայց բավական է նայել Երևանի վարչական շրջաններում, արդեն պարզ է՝ ծայրամասերն անհամեմատելի հետ են Կենտրոն համայնքից: Ծայրամասերում երիտասարդները չեն կարող իրենց առօրյան կազմակերպել, չկան սրճարաններ, հանգստի վայրեր»,-ասաց նա:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03