Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով հյուրին՚ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-արգենտինյան առկա համագործակցության ամուր հիմքերը հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացումը որակական նոր մակարդակի բարձրացնելու և կրթության համակարգում հետագա ծրագրեր իրականացնելու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով կրթության համակարգում ավելին իրագործելու նախապայմանը հայ-արգենտինյան բարեկամության ներուժն է: Խոսելով միջազգային կառույցների հետ համագործակցության առաջնահերթությունների մասին` ԿԳ նախարարը կարևորել է Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը` առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական մասնագիտությունները: Համագործակցության համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է նաև հայկական կրթական բրենդային փաթեթի ձևավորման կարևորությունը` շեշտելով այն հանգամանքը, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնի նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն կա եվրոպական մի քանի երկրներում:
Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան ընդգծել է, որ երկու երկրների համագործակցության ամուր հիմքերը պայմանավորված են ինչպես կառավարությունների մակարդակում, այնպես էլ հայկական սփյուռքի գործոնով: Դեսպանի հավաստամամբ, կրթության ոլորտն Արգենտինայի դեսպանատան գործունեության առաջնահերթություններից մեկն է և իրենք պատրաստակամ են բաց համագործակցության: Ներկայացնելով կրթության ոլորտում հայ-արգենտինյան համագործակցության ծրագրերը՚ պարոն Ուրրիոլաբեիտիան առանձնացրել է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հետ համագործակցության ծրագիրը, մասնավորապես ընդգծելով առաջիկայում արգենտինական կենտրոնի բացումը, որը կնպաստի արգենտինյան իսպաներենի դասավանդման, դասախոսների և ուսուցիչների վերապատրաստման բարելավմանը: Հեռանկարային ծրագրերի շարքում դեսպանը կարևորել է նաև իսպաներեն ձեռնարկի հրատարակման և դպրոցներում գյուղատնտեսական մոդելի ներդրման ծրագրերը:
Հանդիպմանն անդրադարձել են նաև Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական և Վաղարշապատի Էռնեկյանի անվան դպրոցներին, ինչպես նաև իսպաներենի ուսուցման արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերին:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44