«Լույս» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը առաջնային խնդիրներից մեկն է համարում քաղաքի աղբահանության հարցը:
Լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը նշեց, որ Երևանի գրեթե բոլոր բակերում գարշահոտություն է տարածվել, և այդ հարցին պետք շուտափույթ լուծում տրվի:
«Մտնում ես բակ, գարշահոտություն է տարածված բակում, և դա՝ ամենուրեք, այդ աստիճան սուր է այսօր աղբահանության հարցը Երևանում։ Եվ դա անմիջականորեն հարվածում է զբոսաշրջությանը, ինչը նաև մեր եկամուտի աղբյուրներից է»,- ասաց նա:
Ըստ քաղաքապետի թեկնածուի` աղբահանության հարցը բազմաշերտ խնդիր է, և դա միայն օպերատորի վրա թողնելը սխալ համարում:
«Դա պայմանավորված է նաև աղբավայրի, աղբավայր տանող ավտոճանապարհի որակով։ Թափոնները երկրորդային հումք են, իսկ մեզ մոտ դրանք քիչ են օգտագործվում՝ որպես երկրորդային հումք։ Երկրներ կան, որտեղ ուղղակի 5 աղբաման է դրված, մարդիկ տեսակավորում են աղբը, դա դառնում է եկամտի աղբյուր, նպաստում շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- նշեց Զեյնալյանը:
Նրա խոսքով` աղբը նաև կարող է հանդիսանալ էներգիայի աղբյուր է, և կարելի է նաև որպես էներգիա օգտագործել. «Սա համակարգային առումով լուծելու ենք։ Ունենք գաղափար՝ օգտագործել նաև ջերմային թափոնները»,- հավելեց Զեյնալյանը:
Խոսելով ընտրական քարոզարշավի ընթացքից՝ Զեյնալյանը նշեց, որ իրենք իրականացնում են պոզիտիվ քարոզարշավ, և իրենց դաշինքի համար շատ կարևոր է հենց այդ մթնոլորտում քաղաքապետ դառնալը:
«Դա կառավարման բովանդակության հետ անմիջականորեն կապված ձև է։ Մեզ համար գերխնդիր չէ ուղղակի զբաղեցնել այդ պաշտոնները»,- ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն:
Զեյնալյանը, ով նաև զբաղեցնում է Արդարադատության նախարարի պաշտոնը, գտնում է, որ իրենք պետք է ձևավորեն մի համայնք, որտեղ մերժվածներ չկան և խտրականություն չկա:
«Խտրականության դրսևորման ձևերից է նաև թիրախավորումը, հալածանքը, ինչն ուզում ենք բացառել, այլապես կլինի սովորական կառավարում, և մեզ անհրաժեշտ կլինի 20-30 տարի, որ կարողանանք այդ բացը լրացնել»,- եզրափակեց Զեյնալյանը:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03