Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ:Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ըստ այդմ` մինչ այժմ պատվաստման միջին հանրապետական ցուցանիշը կազմել է 4.8 տոկոս, ըստ առանձին մարզերի` 2-9 տոկոս: Այս ընթացքում պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել, ինչը բարձրացրել է պատվաստման հանդեպ վստահությունը: Ըստ փորձագետների գնահատման` երկրում գործող իմունականխարգելման ծրագիրը լիարժեք է, իսկ ՄՊՊ պատվաստումների ներդրման գործընթացն իրականացվել է` ներառելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ գնահատման ընթացքում պարզվել է, որ ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է` պայմանավորված նախապատվաստումային ժամանակահատվածում արդեն իսկ ձևավորված հակապատվաստումային կամպանիայի ակտիվ գործունեությամբ: Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման նպատակով փորձագետներն առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես, հասարակության շրջանում ՄՊՊ պատվաստանյութի արդյունավետության և արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացի բարելավման նպատակով ընդգրկել բոլոր հնարավոր շահագրգիռ կառույցներին, ՄՊՊ-ին առնչվող տեղեկատվությունը տրամադրել` ելնելով գիտական և ապացուցողական բժշկության տեսանկյունից, ինչպես նաև ակտիվացնել «Իմունականխարգելման հարցերով հանրապետական փորձագիտական հանձնաժողով»-ի կողմից ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ միջոցառումները: Պատվաստումը ներդրած երկրների հաջող փորձի ներկայացումն իր հերթին է վստահության ամրացման հիմք հանդիսանում:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01