Այսօր Դուշանբեում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում տեղեկատվության փոխանակման և պահպանման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, պատժի և քրեական պատասխանատվության այլ միջոցներ կիրառող մարմինների և հաստատությունների գործունեության հասարակական վերահսկողության իրականացման ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև 2014-2018թթ. ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում Վ. Քոչարյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ-ում հանրային կառավարման ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված էլեկտրոնային գործիքներն ու դրանց արդյունավետ իրականացման փորձառությունը:
Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական վերահսկողություն իրականացնող խմբի գործունեությանը:
Խորհրդի շրջանակներում Վ. Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նաև 22.01.1993թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի և 07.10.2002թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման հարցերով առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում աշխատանքային խումբը քննարկումներ է ծավալել ոլորտը կարգավորող մի շարք միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ, որոշումներ է կայացրել ԱՊՀ միջազգային մի քանի պայմանագրերի նախագծերի լրամշակման վերաբերյալ:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44