Սակավաթիվ բեռնատարներով եւ բազմաթիվ պատվերներով բեռնափոխադրող ընկերության նման՝ ԱՄՆ օդային ուժերն այժմ խիստ ծանրաբեռնված են եւ դրանց ինչպես հարկն է չեն հետեւում: Այս մասին գրում է National Interest-ի հեղինակներից Մայքլ Փեքը: Վերջերս RAND Corporation-ի եւ Government Accountability Office-ի (GAO) հրապարակած հետազոտությունները վկայում են ԱՄՆ օդային ուժերի ոչ բարվոք վիճակի մասին: Առաջին դեպքում դիտարկվել է ԱՄՆ օդային ուժերի պատրաստվածությունը՝ ապագայում հավանական 4 տեսակի հակամարտություններում, որտեղ RAND-ը գնահատել է՝ արդյո՞ք օդուժը կկարողանա կատարել 8 տեսակի առաքելություն՝ ներառյալ օդային գերազանցություն, խոցում, օդային արտակարգ բեռնափոխադրում, օդային լիցքավորում, հրամանատարություն եւ հետախուզություն (C3ISR): Գրեթե բոլոր դեպքերում չի գրանցվել 100 տոկոսանոց արդյունք՝ ըստ RAND-ի հաշվարկների:Տարածաշրջանային երկար հակամարտության պայմաններում օդուժն ապահովել է հարձակման պահանջների 62%-ը եւ խոցման պահանջների միայն 65%-ը, մինչդեռ օդային լիցքավորման պահանջը բավարարվել է 92%-ով: Հետաքրքիր է, որ ամենավատ արդյունքը գրացվել է հարձակման ամենապակաս հավանականությամբ սցենարում՝ խաղաղապահ առաքելության պարագայում, գրում է հեղինակը: Մյուս կողմից՝ GAO-ի զեկույցում երեւում է, որ 2011-2016 թվականներին ԱՄՆ օդային եւ ռազմածովային ուժերը չեն բավարարել օդանավերի առկայության նշանակված պահանջարկը: Լուրջ խնդիրներ են հայտնաբերվել պահեստային սպասարկման ոլորտում, անհրաժեշտ որոշ դետալներ դուրս են հանվել արտադրությունից, արհեստավորների պակասուրդ է եղել, շահագործման մեջ են եղել ժամկետանց օդանավեր: GAO-ն հայտնում է, որ բավարար քանակությամբ օդանավերի բացակայության հետեւանքով անհնարին է դառնում մասնագետների պատրաստումը: «Օդային գերազանցություն ապահովելու համար F-22 օդանավի օդաչուներին ինտենսիվ վարժանք է հարկավոր»,- նշվում է զեկույցում: Մայքլ Փեքը գրում է, որ ռազմածովային ուժերն էլ, իրենց հերթին, տեղակայված նավախմբերի մարտունակությունը պահպանելու ինքնաթիռներն անընդհատ փոխել են, ինչի արդյունքում զորավարժությունների համար բավականաչափ օդանավեր չեն մնացել: Հեղինակի խոսքով՝ ԱՄՆ օդուժի մարտունակության բարձրացման համար կան ակնհայտ լուծումներ. ավելի շատ ինքնաթիռներ, լավ սպասարկում, պակաս տեղակայումներ: Սակայն իրական խնդիրն այն է, որ ԱՄՆ զինուժը պետք է պատրաստված լինի մի շարք տարբեր առաքելությունների կատարման՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները կամ հակահրթիռային պաշտպանության օպերացիաները, որոնք, գուցե, հարձակման մեծ վտանգ չեն ներկայացնում, սակայն պահանջում են անընդհատ թարմացում եւ սպասարկում: Եվ դա պետք է կատարվի թանկարժեք, հնացող եւ հաճախակի շարքից դուրս եկող օդանավերի միջոցով:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55