Թուրքիայում ազգայնականության դեմ միակ «հակաթույնը» մտավորականությունն է, այս մասին իր վերջին հոդվածում գրել է հայտնի թուրք մտավորական, ներկայում բանտում գտնվող Ահմեդ Ալթանը։
ahvalnews-com.cdn.ampproject.org կայքում հրապարակված հոդվածում Ալթանը նշել է, որ թուրքական մտավորականությունն այսօր շատ ծանր ժամանակների միջով է անցնում․ մտավորականները գնալով ավելի են քչանում, զրկվում են ունեցած ուժից ու ազդեցությունից։
«Լավ, արդյո՞ք Թուրքիան ի վիճակի է գտնել այդ հակաթույնը։ Ցավոք, այսօր, երբ մենք հիշում ենք Հրանտ Դինքին, որը սպանվեց հենց այն ժամանակ, երբ փորձում էր մարդականց բացատրել խաղաղության կարևորությունը, շատ դժվար է պատասխանել այդ հարցին», - գրում է թուրք մտավորականը։
Նա, սակայն, համոզմունք է հայտնել, որ մի օր Թուրքիայի մտավորականությունը կրկին կվերածնվի, քանի որ պատմության ընթացքում այդ երկրում նրանք մեկ անգամ չէ, որ վերարտադրվել ու վերակազմակերպվել են։
Նշենք, որ Ահմեդ Ալթանը այս տարի արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամի հատուկ մրցանակին, որն ամեն տարի Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին, տրվում է Թուրքիայից ու ամբողջ աշխարհից մտավորականների ու իրավապաշտպանների, որոնք մեծ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, խաղաղությանը խթանող ծրագրերում ու նախաձեռնություններում։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55