Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ուղեկցությամբ՝ այսօր ևս մեկ այց ունեցա Բյուրեղավան համայնք: Ինչպես ավելի վաղ հայտնել էի, քաղաքում դպրոցների գործունեության մասով առկա են խնդիրներ, քանի որ հիմնական դպրոցը գերծանրաբեռնված է, և այստեղ հաճախող երեխաների թիվը գերազանցում է դպրոցի հնարավորությունները մոտ 2.5 անգամ, իսկ ավագ դպրոցը թերծանրաբեռնված է՝ աշակերտների սակավության պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«2 տնօրենների հետ համատեղ հանդիպման ընթացքում հստակ որոշում կայացվեց, որ հիմնական դպրոցից 5 դասարան տեղափոխվի ավագ դպրոց, որը Կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի N 575-Ն որոշմամբ՝ կարող է կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն: Այստեղ կտեղափոխվեն 2 խումբ 5-րդ դասարանի աշակերտներ և 1-ական 6,7 և 9-րդ դասարաններ, ընդհանուր թվով՝ շուրջ 150 աշակերտ:
Սրանով մենք կկարողանանք լուծել 3 շատ կարևոր խնդիր.
Տարրական դասարանների աշակերտները վերջապես հնարավորություն կստանան դպրոց հաճախել առաջին հերթով
Կլուծվի դպրոցների աշակերտների թվաքանակների խնդիրը, ինչը կնպաստի նաև ուսուցիչների՝ հաստիքներով սահմանված դասաժամերի համափաչությանը
Ուսումնական պրոցեսը կլինի արդյունավետ, կրթական պայմանները դրականորեն կփոփոխվեն 2 դպրոցների աշակերտների համար:
Ես կարևորում եմ նաև ծնողների հետ հանդիպումը, նրանց ակտիվ մասնակցությունը բոլոր փոփոխություններին, որպեսզի բարձրաձայնվող խնդիրներն ու հնչած առաջարկները ևս կիրառվեն՝ բազմակողմանի լուծումներ գտնելու համար: Ուստի սեպտեմբերի 24-ին ևս մեկ այցով նախատեսում եմ հանդիպում ունենալ խնդրով հետաքրքրված ծնողների հետ:
Կոտայքում անլուծելի խնդիրներ չկան»,-գրել է մարզպետը:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03