Սևանա լճի և դրա ջրային պաշարների նպատակային օգտագործման խնդրի լուծման շրջանակում վարչապետի հանձնարարականով ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ամփոփելով 100 օրում կատարած աշխատանքը՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ իր հանձնարարականներով մարզերը ստեղծել են հատուկ հանձնաժողովներ, դրանից զատ միջգերատեսչական հանձնաժողովն ամեն օր լինում է մարզերում և ստուգում Սևանից բաց թողնվող 40 միլիոն խորանարդ մետր ջրի օգտագործման գործընթացը:
«Մի կողմից՝ գյուղատնտեսական խնդիրները ստիպում են մեզ, որ մենք Սևանից ջուր բաց թողնենք, որպեսզի գյուղատնտեսությունը չտուժի, մյուս կողմից՝ բնապահպանական խնդիրները մեզ թույլ չեն տալիս նման խնդրի առջև կանգնել: Այս պահին կարող եմ ասել, որ Սևանից բաց է թողնվել 26.5 միլիոն խմ ջուր: Ստեղծված հանձնաժողովն արդեն իսկ պարզել է, որ կան բազմաթիվ չարաշահումներ: Սևանը շատերի համար շարունակում է հանդիսանալ անսպառ ջրային պաշար»,-ասաց նախարար Պապիկյանը՝ չարաշահումներից առանձնացնելով ապօրինի անցկացված ջրային խողովակները, որոնք սպասարկում են բազմաթիվ չգրանցված հողատարածքներ:
Համայնքների համաֆինանսավորման ծրագրի մասին խոսելով՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ որպես սուբվենցիա հանրապետության 25 համայնքներին արդեն տրամադրվել է 287 միլիոն դրամ: Առաջիկայում կառավարությանն է ներկայացվելու ևս 34 համայնքների 422 միլիոն դրամ տրամադրելու հարցը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44