Մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես փափկություն, թուլություն, ով սրա վրա կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չի, մենք ժպտում ենք, բայց չենք կատակում: Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընթացող քարոզարշավին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում արտոնյալներ չկան ու չեն լինելու, Հայաստանում օլիգարխներ չկան ու չեն լինելու, վարչապետին քիփ մարդիկ չեն լինելու, «քուչի լավ տղաներ», այդպիսի ինստիտուտներ չեն լինելու, քանի ես ՀՀ-ում վարչապետ եմ»,-նկատեց նա:
Ըստ Ն. Փաշինյանի՝ ոմանք ասում են, որ խորհրդարանում չեն քվեարկի իրենց օգտին. «Այ քեզ բան, ինչի՞ մենք խնդրել ենք, որ մեզ աջակցեք կամ քվեարկեք: Գնանք, ձորից ընկնենք, մեր հույսը ժողովրդի աջակցությունն է»,-ասաց նա:
Նա հայտարարեց՝ խորհրդարանական այն ուժերը, որոնք ասում են, որ Փաշինյանին չեն աջակցի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, և ով այդ որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն:
«Որպեսզի այդ մարդիկ լավ հասկանան, թե ինչ է կատարվել, նրանք, այնուամենայնիվ, եթե մտածում էին, թե ինչ-որ ձայն կարող էին ստանալ, նրանք ընդհանրապես պիտի ձայն չստանան, քանի որ դեմ են ժողովրդին, բայց դա ես չեմ կարող որոշել, դա դուք պետք է որոշեք, ժողովո՛ւրդ»:
Փաշինյանը կրկին անդրադարձավ օլիգարխներին. «Օլիգարխն ո՞վ է, որ Հայաստանում բան որոշի, գողացողն ո՞վ է, որ Հայաստանում բան որոշի»:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44