Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, հայտնում են կառավարությունից:
Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության և դերակատարության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է այս գործընթացներում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը:
Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար, նշել է, որ հետևել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և ողջունելի է դրանց խաղաղ հանգուցալուծումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության հարցի շուրջ: Վարչապետը նշել է, որ կանայք կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներում, ինչը ևս նպաստել է հեղափոխության թավշյա և ոչ բռնի ընթացքին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում և խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում և կառավարման համակարգում:
Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, ընթացիկ ներքաղաքական զարգացումներին և այլն:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44