ՀՀ ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է իր ենթականերից գումար հափշտակելու մեջ: Նա, ըստ մեղադրանքի, պարգևատրած գումարի մի մասը հետ է վերցրել ենթականերից՝ նշելով, որ սխալ չափով է արվել պարգևատրումը:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, ՀՀ ՈԶ N զորամասի հրամանատար, գնդապետ Վռամ Բեժանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ իր ենթակա զինծառայողներից խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` ընդհանուր 364.000 ՀՀ դրամ :
Ըստ մեղադրանքի՝ Վռամ Բեժանյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության օրվա առթիվ իր ենթակայության տակ գտնվող զորամասի անձնակազմի պարգևատրման չափը, պարգևատրման ենթակա անձանց ցուցակը, որի համաձայն՝ ՀՀ ՈԶ N զորամասի պայմանագրային զինծառայողներ Արամ Մանասյանը, Արթուր Շախբազյանը, Դավիթ Թորոսյանը, Էդվարդ Մնացականյանը, Հակոբ Բաղդասարյանը, Նորայր Ղևոնդյանը և Պարույր Վարդանյանը որպես պարգևավճար պետք է ստանային 93 000 ՀՀ դրամ:
Պարգևատրումը ստանալուց հետո Բեժանյանն իր վարորդ Մնացականյանի միջոցով պարգևատրվողներին հայտնել է, որ 41 000 ՀՀ դրամ պարգևավճարի փոխարեն սխալմամբ փոխանցվել է 93 000 ՀՀ դրամ, և ավել փոխանցված գումարը պետք է հետ վերադարձնեն: Արդյունքում, ըստ մեղադրանքի, պարգևատրվածներից հափշտակվել է 364 000ՀՀ դրամ:
Բեժանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178–րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով՝ խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործն ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01