Այս լարված իրավիճակում, ձեռնպահ մնալով կատարված ու կատարվող իրադարձություններին այլ գնահատականներ տալուց այն պարզ պատճառաբությամբ, որ այն կարող է տարընթերցումների տեղիք տալ, մերժելով քաղաքական հարցերը զենքի միջոցով լուծելու ցանկացած մտադրություն, միաժամանակ՝ հաստատակամորեն ընդգծելով, որ որևէ դժգոհություն և անհամաձայնություն, անգամ եթե դրանք արդարացի ու հիմնավոր են, չի կարող արդարացնել այդ ամենի դեմ զենքով և հակաօրինական այլ գործունեությամբ պայքարելը, անհրաժեշտ եմ համարում մի քանի դիտարկումներ կատարել բացառապես իրավական տեսանկյունից.
1. Բոլոր դեպքերում երկրում պետք է ապահովվի ՀՀ սահմանադրության ու օրենսդրության անմիջական ու անխափան գործելու հնարավորությունը,
2. Ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացքում չպետք է անհարկի սահմանափակվեն այլոց իրավունքներն ու ազատությունները, ավելին՝ պատկան մարմինները պետք է չխոչընդոտեն մարդու իրավունքների պաշտպանության որևէ գործընթաց,
3. Իրավասու մարմինները պետք է գործեն բացառապես օրինականության շրջանակներում, և անեն առավելագույնը ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար,
4. Իրավիճակի ընթացքի վերաբերյալ հասարակությանը պետք է պարբերաբար տրամադրվի պաշտոնական տեղեկատվություն,
5. Զինված խմբի արարքներն առերևույթ իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ /Սպանություն/, 218-րդ /Պատանդ վերցնելը/, 219-րդ /Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը/, 222-րդ / Բանդիտիզմը/, 223-րդ / Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը/, 316-րդ/Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ հատկանիշներ:
6. Պետությունը պետք է երաշխավորի, որ բացառվելու է անձնական վրեժխնդրությունը, իրականացվելու է արդար դատավարություն և յուրաքանչյուր ոք պատասխանատվություն է կրելու բացառապես իր կատարած արարքի համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34