Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին երեք անդամներն ու ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրին կուսակցության ներդրումային ծրագիրը:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ ծրագրի թիվ մեկ կետը վերաբերում է աղբահանությանը, աղբավերամշակմանը, որի համար պատրաստ են ներդնել 90 մլն դոլար:
«Սեպտեմբերի 23-ից հետո քանի որ տեսնելու ենք, որ Երևանի բյուջեում գումար չկա, Գագիկ Ծառուկյանը հստակ ասել է, որ ինքը ժամանակավոր ներգրավվելու է բյուջեի բացը լրացնելու համար: Երկրորդ հարցը Երևանի տրանսպորտային խնդիրն է: 1450 միկրոավտոբուսներ կան Երևանում, այնինչ լուծման բանալին խոշոր ավտոբուսների ներմուծումն է՝ հստակ էլեկտրոնային կառավարման համակարգով, հատուկ կահավորված վերելակներով և ամենակարևորը՝ տոմսը մեկ ժամ ուժի մեջ է լինելու, ու տրանսպորտը չի թանկանալու:
Ներդրումներ այդտեղ քիչ չեն լինելու, ավտոբուսները լիզինգային եղանակով են վերցվելու չինական ընկերությունից: Մյուս կարևորագույն ոլորտը Երևանի պատմամշակութային դեմքի վերականգնումն է, որի հեղինակը մարոկկացի գործարար է»,- ասաց Մելքումյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ մարոկկացի գործարարի ներկայացրած ծրագրում է, որ Երևանը ճոպանուղային քաղաք է դառնալու, Երևանը դառնալու է Եվրոպայի զբոսաշրջային մայրաքաղաքներից մեկը, և դա միանշանակ է։
«Մենք ներդրումային փաթեթներ ունենք, բացի դրանից, այս ամենը ստեղծելու է նաև աշխատատեղեր, որովհետև մինչև երևանցու սոցիալական խնդիրները չլուծվեն, մնացածը հռետորիկա է: Հենց դրա համար էլ մենք ունենք նաև սոցիալական ծրագիր: Օրինակ, բանկերի հետ համագործակցությամբ երևանցին բնակարան է գնելու առանց կանխավճարի, առանց մեկ լումա նախապես տալու, տրվելու է բնակարան 30 տարի ժամկետով ամսական 150 դոլար վճարով»,- ասաց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է մետրոյի կայարաններ կառուցելուն, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Երևանի նախկին ճարտարապետների հետ են հանդիպել, մետրոպոլիտենի նախկին տնօրենի հետ, և նրանք ասել են, որ այսօր Երևանում շահագործվելու հնարավորություն ունի մետրոյի մեկ կայարան՝ Աջափնյակի կայարանը.
«Այն, որ ասում են՝ մի քանի կայարաններ են կառուցելու, սուտ է, հնարավոր չէ: Աջափնյակի կայարանի կառուցումը 120 մլն դոլարանոց նախագիծ է. այն սկսելու համար 12-13 մլն դոլար է հարկավոր, և մեկ ամերիկահայ ներդրող պատրաստ է տալ այդ նախնական գումարը»:
Հարցին, թե ներդրողները վստահո՞ւմ են ԲՀԿ-ին, որպեսզի ներդրումներ անեն, Մելքումյանն ասաց, որ պայմանագրերը կնքված են. «Ներդրողների հետ պայմանավորվածությունն արդեն կա, փաստաթղթերը կան, կնքված են»:
Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ նրանց կողմից ներդրվող գումարների համար երաշխավոր է կանգնել Գագիկ Ծառուկյանը. «Գագիկ Ծառուկյանը երաշխավորում է, որ նրանց գումարները չեն վնասվի, ինքն է երաշխավորում այդ ամենը»:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01