Այս տարին հայ ժողովրդի համար առանձնացավ յուրահատուկ ցնցումերով ու փորձություններով: Փաստենք, որ լարված և օրհասական իրավիճակներում մեր ժողովուրդը միշտ աչքի է ընկնել իր համախմբվածությամբ ու միասնական ոգով: Այս ամենը վառ արտացոլվեց ապրիլին, երբ արտաքին ագրեսորի դեմ ցուցադրվեց աննկուն ու մարտունակ կամք: Դա արտաքին վտանգի և ազգային թշնամու դեպքում, իսկ հիմա՞… Լուսաբացին Երևանում տեղի ունեցած «ահաբեկչական ակտը» (այն այլ կերպ անվանել չի կարելի), ցնցեց հասարակության ադեկվատ հատվածի բանականությունը: Միջադեպի կազմակերպիչներն իրենց հարցազրույցներում նշում են, որ հարձակման ժամանակ դիմադրություն է ցուցադրվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել կրակել: Չեմ փորձի որակումներ ու գնահատականներ տալ ուղղակի կփորձեմ ներկայացնել մտահոգությունս. ըստ իս` անկախ նպատակներից ու իրենց ցանկություններից, անթույլատրելի է երկրի ներսում գնալ նման որակի ցնցումների, հատկապես երկրում կարգ ու կանոն ապահովող համակարգի վրա, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են այդ տեռորի հեղինակները: Պետք է փաստենք, որ նրանք հարձակվել են զորամասի վրա, իսկ զորամասի հերթապահները, վերակարգի ներկայացուցիչները պարտավոր են կանխել ցանկացած տիպի հարձակում, ուստի անհիմն և իրենց քայլերն արդարացնող մարդիկ կորցրել են իրականության զգացումը և հավանաբար գտնվում են մարտաֆիլմերի ազդեցության տակ: Հարց է առաջանում, թե անկախ դեպքերի հետագա ընթացքից, ո՞վ պետք է պատասխան տա զոհված ոստիկանի մահվան համար, կամ ո՞վ է որոշել, որ ոմանք քաղաքական հարցերի լուծման համար կարող են գնալ նման քայլերի:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34