Հաջորդ տարի «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի Գնահատման թեստավորման կենտրոնը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը:
«Հավանաբար «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննությունը կանցկացնենք մենք: Կրթության և գիտության նախարարի հետ համաձայնեցված է, առաջիկայում պետք է շատ արագ անցնենք նախապատրաստական աշխատանքներին: Ասեմ, որ քննությանը մասնակցող երեխայի համար բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու: Նախկինում էլ մենք ենք թեստերը պատրաստել, տվել դպրոցներին, որոնք էլ անցկացրել են քննությունները: Հիմա էլ է նույնը. թեստերը դարձյալ մենք ենք պատրաստելու, պարզապես քննությունը մենք ենք անցկացնելու՝ ձևավորելով քննական կենտրոններ»,-ասաց Արմեն Փաշայանը:
Նա նշեց, որ քննական կենտրոնները բացելու են այնպես, որ աշակերտներին անհարմարություն չպատճառվի:
«Եթե մարզկենտրոնում ենք քննական կենտրոն բացում, ապա չենք կարող թույլ տալ, որ գյուղի երեխան երկար ճանապարհ կտրի գա, հետևաբար շրջկենտրոններում էլ քննական կենտրոններ կբացենք: Այնպես պետք է անենք, որ երեխայի բնակավայրից մինչև քննական կենտրոն հեռավորությունը 15-20 կմ-ը չգերազանցի»,-ասաց ԳԹԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
ԳԹԿ-ի կողմից «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննությունն անցկացնելու նպատակն աշակերտների գիտելիքների իրական պատկերը հստակ իմանալն է: Քննությունից հետո կիրականացվի համապատասխան վերլուծություն: Թե երբ կանցկացվի քննությունը՝ դեռ ժամկետները վերջնական հստակեցված չեն: Արմեն Փաշայանը նշեց՝ հավանաբար, գարնանային արձակուրդներին, որ ուսումնական պրոցեսին չխանգարի:
Հիշեցնենք, Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ գաղափարը ծնվել է 2017-2018 ուսումնական տարվա ավարտական քննություններին իր այցելություններից հետո, երբ ամբողջությամբ այդ ավարտական քննությունների ժամանակ տիրում էր տնայնավարական մթնոլորտ: «Տոկոսներին էլ եթե նայենք, օրինակ, ավարտական քննությունների ժամանակ «Հայոց լեզու» առարկայից 0.1-0.2 տոկոս է կտրվողների թիվը եղել: Մինչդեռ միասնական ընդունելության քննության ժամանակ այդ թիվն աճում է մոտավորապես 20 անգամ»,-ասել է նախարարը:
Ի դեպ, սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 19-ը Գնահատման և թեստավորման կենտրոնը Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի մի շարք հանրակրթական դպրոցներում 12-րդ դասարաններում անցկացնելու է արտաքին ընթացիկ գնահատում «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից: Երեխաներին տրամադրվելու են թեստեր՝ ստուգելու նրանց գիտելիքները: Թեստերի հիմնական հարցերը լինելու են 11-րդ դասարանի ծրագրից: Արտաքին ընթացիկ գնահատմանը կմասնակցի մոտ 7 հազար աշակերտ «Հայոց լեզու», 7 հազար էլ՝ «Հանրահաշիվ» առարկաներից:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01