Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որն ուղղված է խաղաղության հաստատմանը և բանակցային ճանապարհով հարցի լուծմանը. Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպմանն ընդառաջ սահմանին իրավիճակի լարումը, որի հետևանով հայկական կողմը նույնիսկ զոհ ունեցավ:
Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ երեկ իրենք հայտարարություն են տարածել այդ մասին՝ ներկայացնելով իրենց վերաբերմունքը:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ի կողմից միջադեպին արձագանք չեղավ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը և մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես: Արձագանքի լինել- չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրակացնում:
Սա հավաքական անվտանգության կառույց է և այդ կառույցի շրջանակներում մենք, բնականաբար, ներկայացնում ենք զարգացումները՝ բոլոր կանոնադրական առումներով»:
Ըստ Զոհրաբյանի՝ ՀՀ-ն համբերատար աշխատում է ՀԱՊԿ գործընկների հետ:
Հարցին, թե ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրով փոխարինելու հարցն ի՞նչ ընթացքի մեջ է, ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ կոնսուլտացիները շարունակվում են:
Իսկ թե ինչպես է գնահատում Ադրբեջանի իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նման հայտարարությունները, նման հռետոբանությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղության մթնոլորտին և մեկնաբանության կարիք չունի:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01